Մուտքի ճամբար

Օր 3

24.08.2023

Ինչպես միշտ Մարմարյա սրահում տիրում է բարձր տրամադրություն, երգ ու պար։

Սովորեցինք ազգային երգ ու պար։

Առարկայական մասնախմբերում քննարկեցինք առարկայական չափորոշիչների մասին, ինչպես նաեւ տարեկան պլանների մասին։

Արեւելյան դպրոցի պուրակում կատարեցինք մաքրապատում։ Ինչպես միշտ բաժանվեցինք խմբերի, եւ յուրաքանչյուր խումբ կատարեց իրեն հանձնարարված աշխատանքը։

Լուսինե Փաշայանի հետ քննարկեցինք Դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը եւ դպրոցի ներսում կատարվող կարեւոր հարցերի շուրջ։

Պարոն Հակոբի հետ խոսեցին Արագած արշավի, կրթահամալիր ընդունվելու բարդությունների եւ այլ կարեւոր հարցերի շուրջ։

Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք նախագծային աշխատանքի մասին, քննարկեցինք եւ ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները։

Оставьте комментарий