Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի ծրագիր

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի ծրագիր

Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության ծրագիր
2023-2024 ուսումնական տարի

Ծրագիրը նախատեսված է առկա, հեռավար կամ համակցված ուսուցման ձև ընտրած սովորողների համար
4-5-րդ դասարաններ

Ծրագրի նպատակը.

  • Թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • թվաբանական գործողությունները բանավոր կատարելու   ձևավորումը
  • դիտարկելու, կռահելու, փորձեր կատարելու, հետազոտելու,  եզրակացություններ անելու կարողությունների ձևավորում
  • որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին քննադատաբար վերաբերվելու, կարողությունների ձևավորում
  • ուշադրության, հիշողության, աշխատասիրության, հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության զարգացում
  • սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանումը,  ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու ձևավորումը 

Ծրագրի խնդիրները.

  • Սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկա
  • Զարգացնել ալգորիթմական մտածողություն
  • Զարգացնել սովորողների մոտ մաթեմատիկական խնդիրները հետազոտելու, ուսումնասիրելու կարողություններ
  • Համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն, անհրաժեշոտթւյուն(word, excel, geogebra, scratch)
  • Գիտակցի գիտելիքների կարևորությունը, դրանց կիրառության արդյունավետությունը կյանքում
  • գիտակցի թվի, թվաբանական գործողությունների, դրանց հատկությունների կարևորությունը առօրյայում և հետագա ուսումնական գործընթացում
  • սովորողի մոտ զարգացնել բանավոր հաշվելու կարողություններ
  • գիտակցի մեծությունների, դրանց չափման կարևորությունը և անհրաժեշտությունը առօրյայում և այլ ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս,
  • գիտակցի խնդիր մոդելավորելու կարևորությունը, կատարի աշխատանքը համակարգչային ծրագրով
  • կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը,
  • գիտակցի ինքնուրույն և խմբով աշխատելու անհրաժեշտությունը:

Ուսումնական միջավայրը.

● Ինտերնետ կապ, դասավանդողի և սովորողների անհատական գործիք (նոութբուք, նեթբուք կամ  ծրագրին համապատասխան հեռախոս)
● համացանցում ուսուցման միջավայրը՝ կրթահամալիրի դասավանդողների ստեղծած

  1. Դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգներ
  2. Ուսումնական փաթեթներ
  3. Մաթեմատիկական կայքեր, Մաթեմատիկա ամսագիր
  4.  Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ինչպես դասավանդողի կաբինետը, այնպես էլ կրթահամալիրի և հարակից ցանկացած պուրակ, բացօթյա այլ վայրեր, (հեռավար սովորողների համար՝ նրանց բնակության վայրը կամ այլ վայր)։


Դասընթացի կազմակերպումը.

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով, սովորողների թվով,  կրթահամալիրի և մաթեմատիկա լաբորատորիայի  օրացույցերի համապատասխան։Սովորողը ընտրություն կատարելուց հետո, կարող է փոխել իր գործունեության խումբը ուսումնական շրջանը ավարտվելուց  հետո:

 Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռավար, համակցված, ուսուցման ձևը՝ նախագծային։ Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են իրենց կարողությունների համապատասխան  նախագծի փաթեթը, այնուհետև կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները՝ հրապարակելով բլոգի  համապատասխան բաժնում։ Նախագծի կատարման ընթացքում դասավանդողն մասնակցում է աշխատանքի կատարմանը, սովորողին ուղորդում է: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, համապատասխան էջերում: Վերջնարդյունքը հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրադարան բաժնում:

 Ընդհանուր բովանդակություն

  • Խնդիրներ Կենգուրու միջազգային մրցույթից
  • Խնդիրներ գետն անցնելու վերաբերյալ
  • Խնդիներ Դպիր ամսաթերթից
  • Խնդիրներ նախորդ տարիների օլիմպիադայից
  • Խնդիրներ, խաղեր Մաթեմատիկա ամսագրից
  • Խնդիրներ ֆլեշմոբից
  • Ժամային գոտիներ
  • Խնդիրներ սլաքավոր ժամացույցի վերաբերյալ
  • Ինտերակտիվ մոդելներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Մաթեմատիկական խաղեր շաշկու քարերով
  • Մաթեմատիկական խաղեր զառի քարերով
  • Մաթեմատիկական վիկտորինաներ
  • Մաթեմատիկական խաչբառեր
  • Մոգական քառակուսիներ
  • Աշխատանք օրացույցին համապատասխան
  • Սեղանի խաղեր
  • Խնդիրներ լուցկու փայտիկներով
  • Խնդիրներ մետաղադրամներով։ Իրական և կեղծ մետաղադրամներ
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Մաթեմատիկական հնարքներ
  • Խաղ տարաներով
  • Մաթեմատիկական ռեբուսներ, գաղտնագրեր
  • Նոր ծրագրերի յուրացում և օնլայն խաղերի, խաչբառերի, փազլների  ստեղծում (https://learningapps.org/,  https://quizizz.com/այլ կայքեր)
  • ֆլեշմոբի համար խնդիրների կազմում
  • Աղվես ծրագրի ուսումնասիրություն, խաղերի ստեղծում (https://scratch.mit.edu/)
  • Գործնական  մաթեմատիկա՝ մաթեմատիկական չափումներ
  • Բանավոր հաշվարկներ։
  • Հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Կատակ-հարցեր
  • Զվարճալի խնդիրներ
  • Հնարամտության խնդիրներ
  • Ամենահարմար ճանապարհը
  • Թվերի գուշակում
  • Օրինաչափություններ
  • Հաջորդականություններ
  • Խաբուսիկ խնդիրներ
  • Ո՞վ կպատասխանի առաջինը
  • Ուղևորության վերաբերյալ խնդիրներ

Ուսումնական տարվա վերջում սովորողը գնահատվում է ստուգված կամ չստուգված, ելնելով  իրականացված նախագծի վերջնարդյունքից, բլոգում հրապարակումների թվից: Սովորողը մասնակցում է մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատեսին (ուսումնական շրջանի ավարտ):