4-5 դասարան

08.05.2024

Թեստ 

07.05.2024

Շարժման խնդիրներ

06.05.2024

Թեստ 

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ․+7տ․+5մ․   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  1. Ամբողջ ճանապարհի   2/5  մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1) 1/5                          2)5/3

3) 3/5                         4) 2/7

  1.   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  նվազման կարգով։

1) 1/5, 8/5, 18/5, 18/5

2) 2/10, 2/15, 2/50, 2/55


3) 7/5, 4/5, 2/5, 9/5

4) 1/5, 8/5,12/5, 2/5

  1. Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •          6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  1. Քանի՞ րոպե  է 5/6 ժամը։

1)72ր      2)11ր

3)56ր    4)50ր    

  1. Մեկ կիլոգրամի ո՞ր մասն է կազմում 1 գրամը։

1) 1/10         2) 1/100

3) 1/1000    4) 1/10000

  1. Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  1. Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  1. Հաշվիր 3248։8-(6‧240-5‧240)+500 արտահայտության արժեքը։
  2. Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
  3. Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի    5/9 մասը:
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
  6. Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
  7. Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։

02.04.2024

Ինքնաստուգման թեստ 1

30․04․2024

Թեստ՝ Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեմա

Առաջադրանքների փաթեթ

18.04.2024

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Առաջադրանքների փաթեթ

17․04․2024

Թեմա՝ Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

Առաջադրանքների փաթեթ

16․04․2024

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

Առաջադրանքների փաթեթ

12.04.2024

Թեմա՝ թվի մասը գտնելը

  1. Գտի՛ր նշված թվի մասը
     35-ի 3/7 մասը
     420-ի 5/6 մասը
     180-ի 5/9 մասը
     2000-ի 9/10 մասը
     140-ի 5/7 մասը
     100-ի 5/5 մասը
  2. Հաշվի՛ր
     415 կգ-ի 2/5 մասը
     480 դրամի 5/6 մասը
     18ժ-ի 2/3 մասը
     320 լ-ի 6/8 մասը
     510 մ 2 -ու 2/17 մասը
     480 կմ-ի 5/16 մասը
  3. Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի
    մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ
    շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։
  4. Երկու արկղում կա 74կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ լցրին ||- ի մեջ, ապա արկղերում
    խնձորների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում
    նախքան տեղափոխությունները։
  5. Երկու խմբում կային 150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։
    Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր
    խմբում։
  6. Երկու պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին ||
    պահեստ, պահեստներում ալյուրների քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ
    ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

11․04․2024

Թեմա՝ Տարբեր կարգեր պարունակող արտահայտություններ

Առաջադրանքների փաթեթ

10․04․2024

Թեմա՝ Միևնույն  կարգի  գործողություններ  պարունակող արտահայտություններ

Առաջադրանքների փաթեթ

09․04․2024

Թեմա՝ Կրկնություն

Առաջադրանքների փաթեթ

05.04.2024

Թեմա՝ Կարգեր, կարգային միավորներ

  1. Տեխափոխիր 253870 թվի IV և VI կարգերում գրված թվանշանների տեղերը և հաշվի՛ր սրված թվերի գումարը:

Գրի՛ր այն թիվը, որը պարունակում է

  • I կարգում ՝ 6, IV կարգում՝ 5 կարգայի միավոր
  • II կարգում՝ 9, I կարգում՝ 2 կարգային միավոր
  • II կարգում՝ 8, IV կարգում՝ 1 կարգային միավոր

2. Լրացրու բաց թողնված թվերը և թվանշանները

  • 5 հազ. + □ հ. + □ մ. = *7*2
  • □ հազ.+ 2 տ. + □ մ. = 1**3
  • 50000 + □ հազ. + 2=*42***
  • □ x 1000+ □ x 10 + 3 x 1 = 6*2*

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

  • 225 x ( 11664 : 324)=
  • 5250- (4225 : 25 + 2796 : 3)=
  • 105 x (426 : 3) — (3234 : 231 — 14)=
  • 20234 — 321 x23 — 64236 : 212
  • 52846 — (3425 + 415 : 5) x 7=
  • (80231-421 x 24) — (57 + 215 : 5)=

03.04.2024

Подпись отсутствует
Подпись отсутствует
Подпись отсутствует

Թեմա՝․ Կրկնություն

  1. Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6

6, Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 * 260  * 120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14,  ………:

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը

02.04.2024

Պարապմունք՝ 73

Թեմա՝․ Կրկնություն

Առաջադրանքների փաթեթ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ։ Մարտ 2024

I մակարդակ
II մակարդակ

19.03.2024

Պարապմունք՝ 72

Թեմա՝․ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում

Առաջադրանքների փաթեթ

15.03.2024

Պարապմունք՝ 71

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:

6054

6504

6405

6045

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:

11560

697

663

40

3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:

8

2

26

82

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:

4

6

7

8

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:

3

4

5

6

6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։

312

36

84

212

7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

36 սմ

72 սմ

288 սմ

576 սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  1/6  մասը ներկված է:  

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ

Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է

Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է

320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից

399 թիվը փոքր է 401-ից

10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:

12մ

75մ

11․ Տրամագրի միջոցով տրված է ընտանիքի անդամների տարիքը: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի´ր, պապիկի և տղայի  տարիքային տարբերությունը:

12․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 * 9 * 85= 90

14․ Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, …:

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

17․ Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

14.03.2024

Պարապմունք՝ 70

Թեմա՝ Թվերի կցագրումը աջից և ձախից

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  3. Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  4. Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։
  6. 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք        2

թվանշանը։

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 4 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից    կցագրենք 5 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 9 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
  1. Որքա՞ն   կմեծանա   հնգանիշ   թիվը,    եթե    նրա    գրությանը    ձախից կցագրենք 7 թվանշանը։
  2. Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին                       պարզ            էր։           Ո՞րն            էր                       արդյունքը։

12.03.2024

Պարապմունք՝ 68

Թեմա՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Առաջադրանքներ

  1. Առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները.

6/7, 12/17, 4/5, 8/7, 17/18, 3/3, 6/6, 4/1, 14/25, 14/25, 38/77, 107/108, 33/33, 612/606

  1. Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս.
    • Կանոնավոր կոտորակ       */2, *2/16, 6*2/606, 388/3*6
    • Անկանոն կոտորակ            3/*,  40/4*,  5*4/544,  675/67*
  2. Համեմատե՛ք կոտորակները
    • 4/7 և 3/7
    • 6/7 և 6/9
    • 8/14 և 7/14
    • 21/24 և 21/24
    • 11/25 և 5/25
    • 22/31 և 22/23
    • 7/15 և 7/15
    • 3/14 և 3/14
    • 101/205 և 123 / 205
    • 202 /331 և 202 /323
  3. Արտահայտի՛ր նշված միավորներով
    • 3/5 դմ = * սմ
    • 4/5 սմ = * մմ
    • 2/5 կգ = * գ
    • 3/25 տ = * կգ
    • 3/6 ր = * վ
    • 4/10 ժ = * ր
    • 7/8 օր = * ժ
    • 2/10 ժ = * վ
  4. Երկու թվերի գումարը 780 է: Առաջին թիվը կազմում է գումարի 3/5 մասը: Որո՞նք ե այդ թվերը:
  5. Ճանապարհի 4/5 մասն անցնելուց հետո զբոսաշրջիկներին մնաց անցնելու 50 կմ: Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին զբոսաշրջիկները:
  6. Գրքի 2/3 մասը կարդալուց հետո Աննային մնաց կարդալու 30 էջ: Քանի՞ էջից է բաղկացած այդ գիրքը:
  7. Երևանից Վայք ճանապարհը կազմում է Երևան-Գորիս ճանապարհի ½ մասը: Քանի՞ կմ է Երևանից Գորիս, եթե Երևանից Վայք 128 կմ է:
  8. Մինչև կեսօր ջրով լցվեց 5500 լ տարողությամբ դատարկ ջրավազանի 3/5 մասը: Քանի՞ լիտր ջուր դեռ կարելի է լցնել այդ ջրավազանը:
  9. A և B քաղաքաներից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և 3 ժ հետո հանդիպեցին: Առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 80 կմ, իսկ երկրորդը՝ 10 կմ-ով պակաս: Հաշվի՛ր A և B քաղաքների հեռավորությունը:  

11.03.2024

Պարապմունք՝ 67

Թեմա՝ Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատում

Առաջադրանքների փաթեթ

06.03.2024

Պարապմունք՝ 66

Թեմա՝ Կոտորակ

Առաջադրանքներ

  1. Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերը և չգունավորված մասերը ներկայացրու՛ կոտորակների տեսքով:
  1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  2. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
  3. Գտի՛ր նշված թվի մասը
    • 35-ի 3/7 մասը
    • 420-ի 5/6 մասը
    • 180-ի 5/9 մասը
    • 2000-ի 9/10 մասը
    • 140-ի 5/7 մասը
    • 100-ի 5/5 մասը
  4. Հաշվի՛ր
    • 415 կգ-ի 2/5 մասը
    • 480 դրամի 5/6 մասը
    • 18ժ-ի 2/3 մասը
    • 320 լ-ի 6/8 մասը
    • 510 մ2-ու 2/17 մասը
    • 480 կմ-ի 5/16 մասը
  5. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
  6. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
  7. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
  8. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  9. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:

05.03.2024

Պարապմունք՝ 65

Թեմա՝ Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 և ¼
  3. 1/12 և 1/16
  4. 1/123 և 1/124
  5. 1/18 և 1/18
  6. 1/7 և 1/9
  7. 1/28 և 1/16
  8. 1/143 և 1/143
  9. 1/29 և 1/27
  10. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/16, 1/143, 1/9, 1/24, 1/142, 1/14

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/7, 1/98, 1/45, 1/3, 1/220, 1/856, 1/78

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:

I մակարդակ
II մակարդակ

04.03.2024

Պարապմունք՝ 64

Թեմա՝ Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Առաջադրանքների փաթեթ

28.02.2024

Պարապմունք՝ 64

Թեմա՝ Թվի մաս գտնելը

Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

  1. Գտի՛ր նշված թվի մասը
  • 162-ի 1/9 մասը
  • 2000-ի 1/10 մասը
  • 420 դրամի 1/6 մասը
  • 21 ժ-ի 1/3 մասը
  • 360 լ-ի 1/12 մասը
  • 480 կմ-ի 1/16 մասը
  1. Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 1/20 մ = * սմ
  • 1/8 տ = * կգ
  • 1/20 ժ = * ր

4.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

5. Անահիտը գնել էր 800գ  շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։

6. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  1/5  մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։

7. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:  

8. Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ 

27.02.2024

Պարապմունք՝ 63

Թեմա՝ Թվի մաս գտնելը

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
  11. Գտիր մետրի  3/5 մասը։
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
  13. Գտիր թվի նշված մասը։
    450-ի   2/9-րդ մասը
    280-ի  5/7-րդ մասը
    300-ի  7/10-րդ մասը
    480-ի  5/6-րդ մասը:
  14. 1/6 ժ= ր
  15. 1/4 կմ = մ
  16. 1/6 օր = ժ
  17. 1/4 տարի = ամիս
  18. 1/25 ց = կգ
  19. 1/5  մ = սմ:
  20. 3/4  ժ= ր
  21. 3/10  կմ = մ
  22. 5/6  օր = ժ
  23. 5/6  տարի = ամիս
  24. 3/4 ց = կգ
  25. 7/10  մ = սմ:
  26. Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

26.02.2024

Պարապմունք՝ 62

Թեմա՝ Թվի մաս գտնելը

Առաջադրանքների փաթեթ

23.02.2024

Պարապմունք՝ 61

Թեմա՝ Մաս և ամբողջ

Դասարանական և տնային առաջադրանքներ

20.02.2024

Պարապմունք՝ 60

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ արագություն

Առաջադրանքների փաթեթ 2 մաս

19.02.2024

Պարապմունք՝ 59

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ արագություն

Առաջադրանքների փաթեթ 

16.02.2024

Պարապմունք՝ 58

Թեստ՝ 2

1․ Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած  կարգերում գրված է 7:

77475

77574

75774

74775

2․ Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5  թվանշանը:

5-ով

50-ով

500-ով

5000-ով

3․ Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

21

40

56

60

4․ Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ

4

5

6

7

5․ Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

2466, 5159, 78427, 62436

2466, 5159, 62436, 78427

78427, 62436, 2466, 5159

78427, 62436, 5159, 2466

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:

507 գ

5700 գ

5070 գ

5007 գ

7․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:

542 ր

292 ր

342 ր

162 ր

8․ Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ:  Գտի՛ր քառակուսու պարագիծը:  Նշի՛ր ճիշտ պատասխանը:

14 սմ

56 սմ

112 սմ

196 սմ

9. Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:

Мой ответ

10. Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

Мой ответ

11. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:                                          3200 : 40 + 20x 8 = 800

Мой ответ

12. Հաշվիր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

Мой ответ

13. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:  1, 5, 10, 16, ….

14. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:  Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ  պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

14.02.2024

Պարապմունք՝ 57

Թեմա՝ Կրկնություն

Առաջադրանքներ

13.02.2024

Պարապմունք՝ 56

Թեմա՝ Լիտր-միլիլիտր

Առաջադրանքների փաթեթ 

12.02.2024

Պարապմունք՝ 55

Թեմա՝ 2-ի բաժանելիության հայտանիշ

Առաջադրանքների փաթեթ

09.02.2024

Պարապմունք՝ 54

Թեմա՝ Զույգ և կենտ թվեր

Առաջադրանքների փաթեթ

07.02.2024

Պարապմունք՝ 53

Թեմա՝ 5-ի բաժանելիության հայտանիշ

Առաջադրանքների փաթեթ

05.02.2024

Պարապմունք՝ 52

Թեմա՝ Գիտելիքների ստուգման թեստ 1

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6

2) 50000+200+30+6

3) 50000+2000+30+6

4) 50000+2000+300+6

2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 100

2) 300

3) 1000

4) 3

3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

1) 220

2) 0

3) 330

4) 1

4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։

1) 704*6<70399

2)***>***8

3) ***1>7**

4) 2*654<1*654

5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։

1) 1, 2, 4, 7, 12, 24

2) 2, 3, 4, 12, 24

3) 1, 6, 8, 10, 12, 24

4) 24, 48, 72, 96

6․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։

1) 6մ20սմ

2) 45սմ

3) 5մ80սմ

4) 4մ

7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ *-220=110

1) 330

2) 110

3) 2

4) 24200

8․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։

1) կփոքրանա 20 անգամ

2) կմեծանա 20 անգամ

3) կմեծանա 20-ով

4) կփոքրանա 20-ով

9․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։

1) 230 կմ

2) 23կմ

3) 2300կմ

4) 23000կմ

10․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ։

11․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

12․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։                       55×55-55:55+55:11=5  

13. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

14․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

15․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

16․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000դրամ։

02.02.2024

Պարապմունք՝ 51

Թեմա՝ 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշներ

Առաջադրանքների փաթեթ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ։ Հունվար

I մակարդակ

II մակարդակ

31.01.2024

Պարապմունք՝ 50

Թեմա՝ բազմապատիկ և բաժանարար

Թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա թիվը բաժանվում է անմնացորդ:

Բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է թվին: 

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ: 

Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է:

Օրինակ

49:7=7

49-ը 7-ի բազմապատիկն է, իսկ 7-ը 49-ի բաժանարարը:

Խնդիրներ

1․ Դուք ունեք 200 կոնֆետ, դուք պիտի բաժանեք կոնֆետները ձեր ընկերներին: Քանի՞ հնարավոր եղնակով կարելի է բաժանել կոնֆետները, որ բլորին հավասար հասնի:

2․ Ձեր ընկերը ունի 150 խնձոր, նա պիտի բաժանի խնձորները ընկերներին: Քանի՞ հնարավոր եղնակով կարելի է բաժանել խնձորները, որ բլորին հավասար հասնի:

3․ 4, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 16 թվերից որոնք են 4-ի բազմապատիկ և 24-ի բաժանարար:

4․ Դպրոցում հեռավար ուսուցման են 250 սովորող: Քանի՞ եղանակով նրանց կարելի է բաժանել նրանց դասրանների միջև, որ դասարաններում հավասար քանակով հեռավար սովորողներ:

5․ 12, 14, 15, 17, 20, 24, 26, 28, 32 ո՞ր թվերն են 4-ի բազմպատիկ:

6․ Գտեք 11 թվի առաջին հինգ բազմապատիկները:

7․ Խանութում կա 100 թխվածքաբլիթ: Թխվածքաբլիթները վաճառում են տուփերով: Քանի հնարավոր եղանակով կարելի է թխվածքաբլիթները բաժանել տուփերով, եթե տւփերում հավասար քանակությամբ թխվածքաբլիթ կա:

29.01.2024

Պարապմունք՝ 49

Թեմա՝ բազմապատիկ և բաժանարար

Առաջադրանքների փաթեթ

15.12.2023

Պարապմունք՝ 48

Կրկնում ենք մեր անցածը

12.12.2023

Ամփոփիչ աշխատանքի ստուգում, բլոգավարություն

12.12.2023

Ամփոփիչ աշխատանքСкачать

Պարապմունք՝ 47

  • Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը
  • Տեղադրի՛ր մաթեմատիկա բաժնիդ հղումը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ

11.12.2023

Պարապմունք՝ 46

  • Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը
  • Տեղադրի՛ր մաթեմատիկա բաժնիդ հղումը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ

Թեմա՝ օրինաչափություններ

Առաջադրանքների փաթեթ

08.12.2023

Պարապմունք՝ 45

Ինքնուրույն աշխատանք

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  8 հազ+7տ+5մ   կարգային գումարելիների գումարին։

1)875                            2)8075

3)8705                         4)8750

  • Գտիր 7896-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)6             2)96

3)896         4)2

  •           6 կմ 75 մ-ն արտահայտիր  մետրերով։

1)675մ       2)6075

3)81մ          4)135մ

  • Թիվը  12-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)11

           3)6            4)12

  • Որքանո՞վ  կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք  2 թվանշանը։

 1)200-ով   2)2000-ով

3)2-ով    4)20000-ով

  • Հաշվիր 3248։8- (6 x 240-5 x 240)+500 արտահայտության արժեքը։
  • Երեք թվերի գումարը 880 է։ Դրանցից  երկուսի գումարը  560 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
  • Հաշվիր 8 մ9սմ-59սմ  արտահայտության արժեքը։
  • Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
  • Գտիր  այն  թիվը, որը 9-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 18, իսկ մնացորդում՝  6։
  • Եթե  Աշոտի մտապահած թվին ավելացնենք  4-ի եռապատիկը, կստանանք  ամենափոքր եռանիշ թիվը։ Ո՞ր թիվն է մտապահել Աշոտը։

07.12.2023

Պարապմունք՝ 44

Թեմա՝ Հաշվի՛ր արտահայտության արժեքը

Առաջադրանքների փաթեթ

06.12.2023

Պարապմունք՝ 43

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

 Առաջադրանքների փաթեթ

05.12.2023

Քննարկում ենք մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջդրանքները

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

04.12.2023

Պարապմունք՝ 41

Թեմա՝ Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Առաջադրանքների փաթեթ

Կատարում ենք մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

29.11.2023

Պարապմունք՝ 40

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

28.11.2023

Պարապմունք՝ 39

Աշխատանքների ստուգում, բլոգավարություն, բանավոր մաթեմատիկա

27.11.2023

Պարապմունք՝ 38

Ինքնաստուգում

24.11.2023

Պարապմունք՝ 37

Կատարում ենք ինքնուրույն

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
    • միավորների       
    • տասնավորների              
    • հարյուրավորների                       
    • հազարավորների                       
    • ոչ մի կարգում:
  2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    • 999           
    • 199             
    • 789             
    • 987             
    • 989 
  3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը՝
    • կմեծանա 2-ով                
    • կփոքրանա 2-ով               
    • կմեծանա 12-ով                            
    • կփոքրանա 12-ով                      
    • կմնա նույնը:
  4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
    • 7                 
    • 18               
    • 21               
    • 28              
    • 37:
  5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
    • 8               
    • 0                 
    • 5                 
    • 4                 
    • 6
  6. 2 ժամ 15 րոպեն րոպեներով արտահայտած կլինի
    • 12 ժ                      
    • 135 ր            
    • 125 ր            
    • 215 ր            
    • 75 ր
  7. 2 տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    • 2500 կգ             
    • 2005 կգ      
    • 2055 կգ       
    • 2050 կգ       
    • 2000 կգ
  8. 44 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
    • 10  սմ       
    • 22    սմ      
    • 11    սմ      
    • 5 սմ            
    • 12 սմ
  9. 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
  10. AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

Լրացուցիչ

  1. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
  2. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

22.11.2023

Պարապմունք՝ 36

Թեմա՝ Պատիկ

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղСкачать

21.11.2023

Պարապմունք՝ 35

Թեմա՝ Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը

Paint-ով գծեք համապատասխան գծագիրը և լուծեք առաջարկված խնդիրները։ Կարող եք կազմել ու առաջարկել նմանատիպ խնդիրներ։

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 18 է։

4․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

5․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։

6․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

7․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։

20.11.2023

Պարապմունք՝ 34

Թեմա՝ Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը

Առաջադրանքների փաթեթ

17.11.2023

Պարապմունք՝ 33

Թեմա՝ կատարում ենք ինքնուրույն

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

13-14.11.2023

Պարապմունք՝ 32

Թեմա՝ Ուղիղ, հատված և ճառագայթ 

Առաջադրանքների փաթեթ

07.11.2023

Պարապմունք՝ 29

Թեմա՝ գործողություններ չափման միավորներով

Առաջադրանքների ստուգում

Լրացուցիչ առաջադրանքներСкачать

06.11.2023

Պարապմունք՝ 28

Թեմա՝ գործողություններ չափման միավորներով

Առաջադրանքների փաթեթ

03.11.2023

Պարապմունք՝ 27

Թեմա՝ տրամաբանական խնդիրներ

Խնդիրները տես այստեղСкачать

01.11.2023

Պարապմունք՝ 26

Թեմա՝ Չափման միավորներ 

Առաջադարանքները տես այստեղ 

31.10.2023

Պարապմունք՝ 25

Թեմա՝ կրկնություն

Աշխատանքային փաթեթ

30.10.2023

Պարապմունք՝ 24

Բլոգային աշխատանք

Կատարում են մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները

Առաջին մակարդակ
Երկրորդ մակարդակ

20.10.2023

Պարապմունք՝ 23

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 30 =
  • 93 : 47 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 :
  2. Լրացրե՛ք աղյուսակը:

Բաժանելի59384571601372Բաժանարար35644957Թվերի քանորդ161450Մնացորդ13706

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=

26: 8=

45:12=

123:14=

569:100=

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

17-18.10.2023

Պարապմունք՝ 22

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Առաջադրանքների փաթեթ

16.10.2023

Պարապմունք՝ 21

Թեմայի ամփոփում

13.10.2023

Պարապմունք՝ 20

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

  1. Երկու թվերի արտադրյալը 455 է, արտադրիչներից մեկը 13։ Գտի՛ր մյուս արտադրիչը։
  2. Գտի՛ր a բաղադրիչը․

ա) 45 · a = 495      բ) a · 65 = 520

գ) a : 36 = 432        դ) 5121 : a = 1707

  1. 3 բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 53 · (714 — 249) + 5166 : (5423 — 5381)

բ) 44 · (965+478) – 612 · (22313 ։ 53 — 421)

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 625 · 304          գ) 846 · 2003

բ) 798 · 965           դ) 642 · 704

11.10.2023

Պարապմունք՝ 19

Թեմա՝ Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա

Առաջադրանքների փաթեթ

10.10.2023
Պարապմունք՝ 1
8

Թեմա՝ հետաքրքրաշարժ խնդիրների քննարկում

Առաջադրանքների փաթեթ

09.10.2023
Պարապմունք՝ 1
7

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա

Առաջադրանքների փաթեթ

06.10.2023
Պարապմունք՝ 1
6

Առաջադրանքների փաթեթ 

03.10.2023
Պարապմունք՝ 1
5

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։

Առաջադրանքների փաթեթը կկատարենք 2 դասաժամի ընթացքում

02.10.2023
Պարապմունք՝ 1
4

Ներբեռնում ենք այս Առաջադրանքների փաթեթը, կատարում և տեղադրում բլոգում:  

29.09.2023
Պարապմունք՝ 1
3

Թեմա՝ Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով

Սիրելի սովորողներ մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Առաջադրանքներ՝ սեղմե՛ք այստեղ

Առաջադրանքները ներբեռնում ենք համակարգիչ և կատարում Word-ում, այնուհետև այդ ֆայլը տեղադրում բլոգում

27.09.2023

Թեմա՝ Գումարման տեղափոխական հատկությունը

  • Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:

12500 + 148+2500+52=

1526+1780+474+220=

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը 18 մմ-ով մեծ է այդ կողմից:
  • Փակագծե՛ր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

2400 : 40+20 x 5 – 400=0

4500 : 90 – 40 x 7 — 630=0

  • Եթե Աննայի մտապահված թվից հանենք 20, իսկ Սոնայի մտապահված թվին գումարենք 40, կստանանք հավասար թվեր: Որքանո՞վ է Աննայի մտապահված թիվը մեծ Սոնայի մտապահված թվից: Բե՛ր օրինակներ:

26.09.2023
Պարապմունք՝ 10

Թեմա՝ Հանում։ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

25.09.2023
Պարապմունք՝ 9

Թեմա՝ Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

20.09.2023
Պարապմունք՝ 8

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5

Բ. 2154-55 x (42240 : 60-704)

  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =

Բ. 1180 x 340=

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)

Բ. 9999 : ( a – 3391)

  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-600-500×5=100

Բ. 600-300-500 : 5 = 400

5.Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ավտոբուս
բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24։
Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ։

6․ Գնացքը երկու օրում անցավ 1255կմ ճանապարհ։ Երկրորդ օրն
այն անցավ 25կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը։
Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը։

19.09.2023
Պարապմունք՝ 7

Թեմա՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։
● 14, 2, 5, 147, 47
● 1458, 6587, 148758, 159654
2․ Թվերը դասավորել աճման կարգով։
● 11, 9, 458647, 147147
● 678, 158, 14013, 18
3․ Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր,
իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել
1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։

  1. Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։
    Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։
  2. Տրված թվայն հաջորդականությունում օրինաչափություն գտիր և
    գրիր հաջորդ թիվը:
    10, 18, 26, 34, 42,—
  3. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք
    137։ Ո՞րն է այդ թիվը։

18.09.2023
Պարապմունք՝ 6

Թեմա՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։
● 485, 5, 487, 1478, 658
● 648, 478, 1584, 158647
● 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8
2․ Թվերը դասավորել աճման կարգով։
● 4784, 348, 4789, 14
● 147, 14, 1854, 256478, 147651

  1. Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին
    պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում
    շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ
    շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  2. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100
    տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։
    Որքա՞ն եկամուտ ստացվեց։
  3. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց
    նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից
    գոնե մեկը լինի դեղին։
    6․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ,
    իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է
    Աննան։
  4. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև
    գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ
    նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
  5. Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ
    ուղղանկյան պարագիծը:
  6. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ
    ծորակից 3 ժամում։

13.09.2023
Պարապմունք՝ 5

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

  • 5 մ
  • 35 դմ
  • 25մ 7 սմ
  • 4 մ 5 դմ 6 սմ
    • Մետրով
  • 5 կմ
  • 23 կմ 235 մ
  • 318 կմ 16 մ
  • 400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:



Թեմա՝ Թեմա՝ գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

12.09.2023

Պարապմունք՝ 4

Թեմա՝ Թվերի կցագրումը

Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։


Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։


Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 9 թվանշանը։


Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։


Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված թիվը։


Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված թիվը։


569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:


Լրացուցիչ

1․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։

● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։

2. Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում


3․ Փորձի՛ր կռահել պատասխանները։
● Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։
● Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։


4․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

12.09.2023

Պարապմունք՝ 4

Թեմա՝ Թիվ և նրա բնութագրումը


1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625,
45752, 11125, 725228, 148674
● Քանի՞ նիշ ունի։
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
Օրինակ ՝ 4625
● Քանի՞ նիշ ունի։ 4
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ 6
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5


2․ Գրի՛ր թիվ, որն ունի
● 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր
● 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ
● 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ
Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր — 3241
3․ Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։ Հայկը
որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

07.09.2023

Պարապմունք 3

Թեմա՝ կրկնություն

Հաշվի ՛ր արտահայության արժեքը։

  • 600 ։ 60 + 2400 ։ 600 + 500 x 4 =
  • 480 : 80 + ( 54 — 240 : 60 ) : 50 =
  • 909 — 50 x ( 360 — 40 x 9 )

Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն։

  • 80 – 60 + 40 : 20 = 22
  • 80 : 40 – 20 + 20 = 24
  • 80 : 40 – 20 + 20 = 2

Տուփում կա 5 կանաչ, 2 կարմիր, 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչ քանի՞ մատիտ հանենք, որ գոնե մեկ կապույտ մատիտ դուրս գա։

Լուծում

Պատ՝․

Տիգրանը 8 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Տիգրանից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

Լուծում

Պատ՝․

06.09.2023

Պարապմունք 2

Թեմա՝ կրկնություն

  1. Պատմի՛ր 674 820 թվի մասին:
  • Թիվը գրի՛ր տառերով.
  • Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով
  • Հարևան թվերն են
  • Հաջորդող թիվն է
  • Նախորդող թիվն է

2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

  • 8000 + (3200: 400x 100) =
  • (6500 – 200 x 30) x 450 =
  • 1800 : (80 x 50 : 20) =
  • 1 x (654 x 40 + 1200 x 6) =

3. Տրված թվերը դասավորի՛ր նվազման կարգով։

20451, 35740, 30045, 64009, 300474, 395007, 740009, 600780

4. Գտի՛ր այն երեք թվերի գումարը, որոնից առաջինը 2500 է, երկորդը առաջինից 10 անգամ փոքր է, իսկ երրորդը առաջինից 10 անգամ մեծ է։

Լուծում

Պատ․

5. Երեք թվերի գումարը 8000 է։ Առաջին գումարելին 1800 է, որը 2 անգամ փոքր է երկրորդ գումարելիից։ Գտի՛ր երրորդ գումարելին։

Լուծում

Պատ․՝

6. Հողամասից առաջին օրը հավաքեցին 90 կգ գազար, իսկ երկորդ օրը՝ 3 անգամ ավելի։ Հավաքած գազարից 130 կգ ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ մանկապարտեզ։ Ինչքա՞ն գազար ուղարկեցին մանկապարտեզ։

Լուծում

Պատ․՝

05.09.2023

Պարապմունք 1

Թեմա՝ կրկնություն

․Լուծի՛ր խնդիրները։

  • 5 կգ կարտոֆիլի և 1 կգ սոխ գնելու համար հարկավոր է 1300 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կարտոֆիլը, եթե 1 կգ սոխն արժե 300 դրամ։

Լուծում

Պատ․՝

  • Որքա՞ն գումար է հարկավոր 10-ական կիլոգրամ կարտոֆիլ և սոխ գնելու համար։

Լուծում

Պատ․՝

Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր արժեքը։

  • 145 և 100 թվերի արտադրյալի և 10 -ի քանորդը։
  • 1540 և 2478 թվերի գումարի և 2750-ի տարբերությունը։
  • 4500 և 10 թվերի քանորդի և 550-ի գումարը։
  • 4900 և 900 թվերի տարբերության և 4900 և 100 թվերի քանորդի գումարը։
  • 54000 և 100 թվերի քանորդի և 10-ի արտադրյալը։
  • 250 և 100 թվերի արտադրյալի և 75000-ի գումարը։

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

  • 4500 ։ 10 + (5000 : 100 + 5) x 10 =
  • 6300 : 63 : (400 : 8 x 2) =

Share this:

Загрузка…

01.04.2024

Թեմա՝ Թեստ

1․ Գտի՛ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է չորս հազար երեքհարյուր յոթ թվին.

  • 4037
  • 4307
  • 4703
  • 4073

2․ Ընտրի՛ր այն թիվը, որը 360-ից փոքր է 12-ով:

  • 4320
  • 372
  • 348
  • 30

3․ Քանի՞ տասնյակ կա 768 թվի մեջ:

  • 6
  • 76
  • 7
  • 68

4․ Ընտրի՛ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 8*6, 856, *75

  • 4
  • 5
  • 7
  • 9

5․ Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 4 կգ 61 գ < 4 կգ * 1գ

  • 4
  • 5
  • 6
  • 7

6. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 2 օր 15 ժամը ժամերով:

  • 215 ժ
  • 39 ժ
  • 63 ժ
  • 135 ժ

7. Քառակուսու պարագիծը 132 սմ է: Գտի՛ր քառակուսու կողմի երկարությունը:

  • 33 սմ
  • 66 սմ
  • 264 սմ
  • 528 սմ

8. Նշի՛ր այն գծապատկերը, որի 3/7 մասը ներկված է:

Подпись отсутствует
  • 1
  • 2
  • 3
  • 4

9. Ո՞ր դատողությունն է ճշմարիտ.

  • Նվազելին կստանաս, եթե հանելիից հանես տարբերությունը:
  • Գումարելիներից մեկը մեծացնելիս, իսկ մյուսը փոքրացնելիս միևնույն միավորով, գումարը չի փոխվում:
  • 0-ից տարբեր երկու հավասար թվերի քանորդը հավասար է 0-ի:
  • Թիվը 10-ով բազմապատկելիս բավական է այդ թվի գրության վերջից երկու 0 ավելացնել:

10. Կտրեցին 12 մ երկարությամբ մետաղալարի 1/4մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:

  • 3 մ
  • 6 մ
  • 9 մ
  • 48 մ

11. Տրամագրի միջոցով տրված է օրվա տարբեր ժամերին օդի ջերմաստիճանը:  Օգտվելով տրամագրում բերված տվյալներից՝ հաշվի°ր, օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը:

Подпись отсутствует

12. Դի՛ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

Подпись отсутствует

13. Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի  տարբերությունը:

14. Հաշվի°ր 6532 — 5 · (1253 : 7 + 536) արտահայտության արժեքը:

15. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:  324, 524, 924, 1524, …. :  

16. Ուղղանկյունաձև սավանի երկարությունը 220 սմ է, որը 60 սմ-ով մեծ է  լայնությունից: Հաշվի՛ր այդ սավանի մակերեսը:

17. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը  63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե  ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:

21․03․202422․03․2024

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ արագություն

Առաջադրանքները նախատեսված են 2 օրվա համար։

Առաջադրանքների փաթեթ մաս 1

Առաջադրանքների փաթեթ մաս 2

20.03.2024

Թեմա՝ Կրկնություն

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  3. Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  4. Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։
  6. 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք        2

թվանշանը։

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 4 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից    կցագրենք 5 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից     կցագրենք 9 թվանշանը։
  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
  2. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
  1. Որքա՞ն   կմեծանա   հնգանիշ   թիվը,    եթե    նրա    գրությանը    ձախից կցագրենք 7 թվանշանը։
  2. Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին                       պարզ            էր։           Ո՞րն            էր                       արդյունքը։

19.03.2024

Թեմա՝․ Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում

Առաջադրանքների փաթեթ

15.03.2024

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:

6054

6504

6405

6045

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:

11560

697

663

40

3․ Քանի՞ տասնյակ կա  826 թվի մեջ:

8

2

26

82

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  5*8, 538, *35:

4

6

7

8

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ  *1գ:

3

4

5

6

6․ Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով։

312

36

84

212

7․ Քառակուսու պարագիծը 144 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

36 սմ

72 սմ

288 սմ

576 սմ

9․ Ո՞ր դատողությունն է սխալ

Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է

Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է

320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից

399 թիվը փոքր է 401-ից

10․ Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:





12մ

75մ

11․ Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը։

12․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:            45 * 9 * 85= 90

13. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:218, 318, 518, 818, …:

15. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

14.03.2024

Թեմա՝ Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Առաջադրանքներ

  1. Առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները.

6/7, 12/17, 4/5, 8/7, 17/18, 3/3, 6/6, 4/1, 14/25, 14/25, 38/77, 107/108, 33/33, 612/606

  1. Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս.
    • Կանոնավոր կոտորակ       */2, *2/16, 6*2/606, 388/3*6
    • Անկանոն կոտորակ            3/*,  40/4*,  5*4/544,  675/67*
  2. Համեմատե՛ք կոտորակները
    • 4/7 և 3/7
    • 6/7 և 6/9
    • 8/14 և 7/14
    • 21/24 և 21/24
    • 11/25 և 5/25
    • 22/31 և 22/23
    • 7/15 և 7/15
    • 3/14 և 3/14
    • 101/205 և 123 / 205
    • 202 /331 և 202 /323
  3. Արտահայտի՛ր նշված միավորներով
    • 3/5 դմ = * սմ
    • 4/5 սմ = * մմ
    • 2/5 կգ = * գ
    • 3/25 տ = * կգ
    • 3/6 ր = * վ
    • 4/10 ժ = * ր
    • 7/8 օր = * ժ
    • 2/10 ժ = * վ
  4. Երկու թվերի գումարը 780 է: Առաջին թիվը կազմում է գումարի 3/5 մասը: Որո՞նք ե այդ թվերը:

13.03.2024

1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը


2. Գտի՛ր նշված թվի մասը
35-ի 3/7 մասը
420-ի 5/6 մասը
180-ի 5/9 մասը
2000-ի 9/10 մասը
140-ի 5/7 մասը
100-ի 5/5 մասը


3. Հաշվի՛ր
415 կգ-ի 2/5 մասը
480 դրամի 5/6 մասը
18ժ-ի 2/3 մասը
320 լ-ի 6/8 մասը
510 մ2-ու 2/17 մասը
480 կմ-ի 5/16 մասը


4. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
5. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
6. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
7.  1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:

12.03.2024

Թեմա՝ Թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852

1

3

4

9

5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

45, 1230, 2465, 4180, 42321

60, 245, 870, 355, 9870, 10000

10, 100, 280, 456, 9875

90, 545, 320, 4186, 5242

6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։

300 դրամ

600 դրամ

900 դրամ

1200 դրամ

7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։

3250կգ

325կգ

3205կգ

3025կգ

8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220

660

4

1100

193600

9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

6068

8

32

10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։

100

135

140

120

11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ  կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։

12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։

14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է;

15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2  տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։

16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։

17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։

07.03.2024

Թեմա՝ Կրկնություն

06․03․2024

Թեմա՝ Կանոնավոր և անկանոն կոտորակ

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից անվանում են կանոնավոր կոտորակ։

Այն կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան անվանում են անկանոն կոտորակ։

Կանոնավոր կոտորակի օրինակ․ 3/5, 8/15, 9/35, 15/24․․․․

Անկանոն կոտորակի օրինակ․ 15/8, 19/7, 101/5, 215/24․․․․

Առաջադրանքներ

1․ Բերված շարքում առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները (մեկ տողում գրիր կանոնավոր կոտորակները, իսկ մեկ այլ տողում գրիր անկանոն կոտորակները)․

6/7, 12/17, 4/5, 8/7, 17/18, 3/3, 6/6, 4/1, 14/25, 38/77, 107/108, 33/33, 612/606

2․ Աստղանիշները փոխարինեք այնպիսի թվանշաններով, որ ստանաս կանոնավոր կոտորակ․

*/2, *2/16, 6*2/606, 388/3*6, *12/312

3․ Աստղանիշները փոխարինեք այնպիսի թվանշաններով, որ ստանաս անկանոն կոտորակ․

3/*, 40/4*, 5*4/544, 675/67*, 693/6**

4․ Սիրելի սովորող գրիր 5 հատ անկանոն և 5 հատ կանոնավոր կոտորակ։

5․ Համեմատե՛ք կոտորակները վերհիշելով հետևյալ կանոնները․

  • 4/7 և 3/7
  • 6/7 և 6/9
  • 8/14 և 7/14
  • 21/24 և 21/24
  • 11/25 և 5/25
  • 7/15 և 7/15
  • 3/14 և 3/14
  • 101/205 և 123/205
  • 77/151 և 7/151
  • 22/31 և 22/23

6․ Գտիր թվի նշված մասը

  • 35-ի 3/7 մասը
  • 426-ի 5/6 մաը
  • 162-ի 4/9 մասը
  • 1000-ի 4/5 մասը
  • 18-ի 2/3 մասը
  • 420-ի 5/6 մասը

7․ Տատիկն իր պատրաստած գաթայի 1/7 մասը տվեց Աշոտին, 2/7 մասը Արփիին, իսկ մնացած մաը Վկտորյային։ Ու՞մ բաժին գաթան էր ավելի շատ։

8․ Երկու թվերի գումարը 780 է։ Առաջին թիվը կազմում է գումարի 3/5 մասը։ Գտեք այդ երկու թվերը։

05․03․2024

Թեմա՝ Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 * 1/4
  3. 1/12 * 1/16
  4. 1/123 * 1/124
  5. 1/18 * 1/18
  6. 1/7 * 1/9
  7. 1/28 * 1/16
  8. 1/143 * 1/143
  9. 1/29 * 1/27
  10. 1/4 * 3/4
  11. 7/9 * 2/9
  12. 11/3 * 11/5
  13. 65/89 * 65/40
  14. 34/34 * 1
  15. 1 * 5/6
  16. 1 * 10/7
  17. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/16, 1/143, 1/9, 1/24, 1/142, 1/14

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/7, 1/98, 1/45, 1/3, 1/220, 1/856, 1/78

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:

01.03.2024

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
  11. Գտիր մետրի  3/5 մասը։
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
  13. Գտիր թվի նշված մասը։
    450-ի   2/9-րդ մասը
    280-ի  5/7-րդ մասը
    300-ի  7/10-րդ մասը
    480-ի  5/6-րդ մասը:
  14. 1/6 ժ= ր
  15. 1/4 կմ = մ
  16. 1/6 օր = ժ
  17. 1/4 տարի = ամիս
  18. 1/25 ց = կգ
  19. 1/5  մ = սմ:
  20. 3/4  ժ= ր
  21. 3/10  կմ = մ
  22. 5/6  օր = ժ
  23. 5/6  տարի = ամիս
  24. 3/4 ց = կգ
  25. 7/10  մ = սմ:
  26. Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

Առաջադրանքներ

  1. Մեկ քառորդ մասը գրի՛ր թվերով:
  2. Ընտրիր մեկ հինգերորդ մասի ճիշտ գրառումը:
  • 1/6
  • 1-5
  • 1/5
  • 5/1
  • Ճանապարհի երկարությունը 27 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 1 կմ-ը: Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
  • Պարզիր, թե քառակուսու ո՞ր մասն է ներկված:
  •  

Արմենին հասավ գաթայի 1/13-րդ մասը: Քանի՞ մասի էր բաժանված գաթան:  

  • Հայկը պետք է ներկի քառակուսու 1/ 8-րդ մասը:

Քանի՞ հավասար մասերի նա պետք է բաժանի քառակուսին:

.Պատկերներից յուրաքանչյուրի վրա նշված
մասն արտահայտիր թվերով։
ա)


բ)


գ)

09.02.2024

Թեմա՝ Մասեր և բաժիններ

Թեմա՝ Մասեր և բաժիններ

1․ Յուրաքանչյուր պատկերի դիմաց գրել, թե նրա որ մասը չի ներկված․ 

2․ Գրի առ հետևյալ կոտորակները

օր․  մեկ տասներորդ՝ 1/10

ա․ մեկ քսաներորդ 

բ երկու տասնհինգերորդ

գ․ մեկ քսաներկուերորդ

դ․ երեք ութերորդ

3․ Բառերով գրի առ հետևյալ կոտորակները

օր․ 1/12 — մեկ տասներկուերորդ

ա․ 1/15

բ․ 2/5

գ․  3/7 

4․ Գտիր թվի նշված մասը

օր․ 12-ի 1/2 մասը  12։2×1=6

ա․ 18-ի 1/6 մասը ․ 

բ․ 24-ի 1/4 մասը

գ․ 45-ի 1/9 մասը 

դ․ 65-ի 1/5 մասը 

ե․ 100-ի 1/25 մասը 

5․ Տրված մասերի միջոցով որոշիր թիվը․ 

օր․ թիվը, որի 1/2 մասը 24 է — 24×2:1=48

ա․ թիվը, որի 1/6 մասը 20 է 

բ․ թիվը, որի 1/2 մասը 100 է 

գ․ թիվը, որի 1/4 մասը 12 է 

դ․ թիվը, որի 1/5 մասը 15 է 

6․ Արինան գնել էր 500 գ շաքարավազ։ Տորթի համար նա օգտագործեց դրա 3/5 մասը։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց Արինան։ 

7․ Անտառի մակերեսը 92 հա է։ Կաղնիները կազմում են անտառի մակերեսի 1/4 մասը։ Որքա՞ն հա է կազմում կաղնիների զբաղեցրած տարածքը։ 

8․ Արփին կարդաց 524 էջանոց գրքի 1/4 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալու Արփիին։

9․ Վարորդը 2500կգ ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացածի 1/2 մասը՝ երկրորդ խանութում։ Քանի՞ կգ դատարկեց վարորդը երկրորդ խանութում։

10․ Աշոտը իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց տետր գնելու համար, իսկ 1/5 մասը՝ տետր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1000դրամ։

08․02․2023

Թեմա՝ Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Առաջադրանքների փաթեթ

07.02.2024

Թեմա՝ Մաս և բաժին

Առաջադրանքների փաթեթ

06.02.2024

1․Գտիր թվի նշված մասը։
180-ի   5/9 մասը
200-ի  4/5 մասը
100-ի  3/10 մասը
150-ի  2/5  մասը:
400-ի 5/8 մասը։

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/4) ժ= ր
(1/5) կմ = մ
(1/3) օր = ժ
(1/6) տարի = ամիս
(1/2) ց = կգ
(1/4)  մ = սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով․
(5/ 6)  ժ= ր
(4/5)  կմ = մ
(5/6)  օր = ժ
(3/4)  տարի = ամիս
(3/20) ց = կգ
(4/5)  մ = սմ:

4.  Արամը դպրոցից տուն վերադառնալու  ճանապարհի 1/4 մասը  անցավ։ Ճանապարհի ո՞ր մասը դեռ պետք է անցնի։

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1)

2)

3)

02․02․2024

Թեմա՝ Մաս և ամբողջ

I մակարդակ 

II մակարդակ 
Սովորողներն են առաջակում 

30.01.2024

Թեմա՝ Բազմապատիկ և բաժանարար

Առաջադրանքների փաթեթ

15․12․2023

Կրկնում ենք մեր անցածը

14․12․2023

Ամփոփիչ առաջադրանքի բանավոր քննարկում

Մաթեմատիկական խաղեր

13․12․2023

Ամփոփիչ առաջադրանք

12.12.2023

  • Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը (Ո՞ր թեման քեզ դուր եկավ, մաթեմատիկական ո՞ր գործողությունները ամենաշատը սիրեցր, իսկ որը այդքան էլ չստացվեց կամ չկարողացար լավ հասկանալ)
  • Տեղադրի՛ր մաթեմատիկա բաժնիդ հղումը
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ

Թեմա՝ օրինաչափություններ

Առաջադրանքների փաթեթ

08․12․2023

Պարապմունք 45

Թեմա՝ Հաշվի՛ր արտահայտության արժեքը

Առաջադրանքների փաթեթ

07․12․2023

Պարապմունք 44

Բանավոր հաշվարկ

06․12․2023

Պարապմունք 43

Թեմա՝ Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Առաջադրանքների փաթեթ

01․12․2023

Պարապմունք 42

Սիրելի սովորողներ, մեր անցած թեմաներ հիման վրա ստեղծի՛ր ամանորյա թեմատիկայով պատկերազարդ խնդիրներ։ Հղումը ուղարկիր ինձ։

Առաջադրանքի վերջնաժամկետն է 04․12․2023։

Պարապմունք՝ 41

Թեմա՝ Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Առաջադրանքները և դասի նյութը տես այստեղ

Կատարում ենք մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքները

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Առաջադրում են խնդիրներ սովորողները

28.11.2023

Թեմա 4․ Նոյեմբեր ամսվա ամփոփում

Վերհիշենք բազմապատկման աղյուսակը՝ https://phet.colorado.edu/sims/html/arithmetic/latest/arithmetic_hy.html

Առաջադրանք

24․11․2023

Կատարում ենք ինքնուրույն

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
    • միավորների       
    • տասնավորների              
    • հարյուրավորների                       
    • հազարավորների                       
    • ոչ մի կարգում:
  2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    • 999           
    • 199             
    • 789             
    • 987             
    • 989 
  3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը՝
    • կմեծանա 2-ով                
    • կփոքրանա 2-ով               
    • կմեծանա 12-ով                            
    • կփոքրանա 12-ով                      
    • կմնա նույնը:
  4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
    • 7                 
    • 18               
    • 21               
    • 28              
    • 37:
  5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
    • 8               
    • 0                 
    • 5                 
    • 4                 
    • 6
  6. 2 ժամ 15 րոպեն րոպեներով արտահայտած կլինի
    • 12 ժ                      
    • 135 ր            
    • 125 ր            
    • 215 ր            
    • 75 ր
  7. 2 տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    • 2500 կգ             
    • 2005 կգ      
    • 2055 կգ       
    • 2050 կգ       
    • 2000 կգ
  8. 44 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
    • 10  սմ       
    • 22    սմ      
    • 11    սմ      
    • 5 սմ            
    • 12 սմ
  9. 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
  10. AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

Լրացուցիչ

  1. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
  2. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

23.11.2023

Թեմա՝ Ինքնուրույն աշխատանք

  1. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.
  • 24 : * = 4
  • 67 : * = 1
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =
  • 72 ց 42 կգ – 65 կգ =
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 11 x 36
  • 5 x 92
  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
  • 4607 — * = 2278
  • * — 1248 = 3358
  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 =
  • 32 x 16 + 32 x 4 + 32 x 5 =
  1. Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից.
  • 6 x 40 x 5=
  • 5 x 20 x 314 =
  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված է աստղանիշով.
  • + 40 = 57
  • 83 + * = 83

22.11.2023

Թեմա՝ Բեկյալ, բեկյալ գծի երկարություն

Առաջադրանքների փաթեթ

16.11.2023

Ստուգում ենք նախորդ դասի առաջադրանքները

17.11.2023

Երկրաչափական պատկերների պարագիծ և մակերես։

Խնդիրները նախատեսված են երեք օրվա համար

Տեսական մաս․

  • Ուղղանկյան պարագիծը  հավասար  է  նրա լայնության և երկարության գումարի կրկնապատիկին։
  • Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին։
  • Քառակուսին   այն   ուղղանկյունն  է, որի լայնությունը հավասար է երկարությանը։
  • Քառակուսու բոլոր կողմերը հավասար են։
  • Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։
  • Քառակուսու  մակերեսը   հաշվելու համար  նրա կողմը բազմապատկում ենք իրենով։

Եռանկյան  պարագիծը   հավասար է նրա 3 կողմերի երկարությունների                 գումարին։

Քառանկյան  պարագիծը  հավասար է նրա 4 կողմերի երկարությունների               գումարին։

Առաջադրանքներ

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  10. Հաշվի՛ր 25սմ և 10սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

  1. Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  2. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 10 դմ է։
  3. Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։
  4. Քառակուսու 3 կողմերի գումարը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը
  5. Մի  ուղղանկյան լայնությունը 50սմ է, իսկ երկարությունը 60սմ է, իսկ մյուս ուղղանկյան լայնությունը 70սմ է, իսկ երկարությունը 80սմ է։ Որքանո՞վ է մեծ ուղղանկյան մակերեսը մեծ փոքր ուղղանկյան մակերեսից։
  6. Հաշվի՛ր 4դմ, 6դմ  և 7դմ կողմերով եռանկյան պարագիծը։
  7. Հաշվի՛ր 5սմ, 4սմ, 6սմ և 7սմ կողմերով քառանկյան պարագիծը։
  8. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 է։
  9. Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  10. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։
  11. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  12. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կոՀաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  13. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 36 սմ է։
  14. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 12 դմ է։
  15. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 2 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  16. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
  17. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։
  18. Գործնական աշխատանք․

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։
  • Մատրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։

16․11․2023

Թեմա՝ Զույգ և կենտ թվեր

 Առաջադրանքներ

1. 21; 12; 36; 63; 25; 52; 13; 31; 15; 51; 18; 81; 20; 2; 100; 1; 29; 92; 14, 41; 35, 53; 40, 4; 48, 84, 2568, 169856, 2561, 8633 թվերից առանձնացրու՝

ա) զույգ թվերը։

բ) կենտ թվերը։

2․ Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։

3․ Ո՞րն է ամենամեծ  զույգ  միանիշ  թիվը։

4․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  երկնիշ  թիվը։

5․ Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։

6․ Ո՞րն է ամենափոքր զույգ եռանիշ  թիվը։

7․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  եռանիշ  թիվը։

8․ Գրի՛ր առնվազն 5 զույգ թիվ։

9․ Գրիր առնվազն 5 կենտ թիվ։

10. Խանութը առաջին օրը վաճառեց 24 արկղ վարունգ, իսկ երկրորդ օրը՝ 20 արկղ։ Քանի՞ կգ վարունգ վաճառեց խանութն այդ երկու օրերում, եթե երկրորդ օրը վաճառվեց 120կգ-ով պակաս, քան առաջին օրը։

13.11.2023

Թեմա՝ Ուղիղ, հատված և ճառագայթ 

Առաջադրանքների փաթեթ

12․11․2023

Ստուգում ենք ստեղծաց խնդիրները։

11․11․2023

Ստեղծում ենք խնդիրներ բանջարեղենների մասին։

10․11․2023

Պարապմունք 31

Ստեղծում ենք բանջարեղենային խնդիրներ

Արդյունքը` Հենրի Մհերյան

Ռազմիկ Արշակյան

Մայա Մարտիրոսյան

09․11․2023

Պարապմունք 30

 Թեմա՝ Թվի բաժանարար

Տեսական մաս․

Առաջադրանքներ 

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
  7. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։։
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Պարապմունք 29

08․11․2023

Պատիկ և բաժանարար

Տեսական մաս․

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5 —  5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ․

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։    
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

03․11․2023

Պարապմունք՝ 28

Թեմա՝ Չափման միավորների համեմատում

Առաջադրանքների փաթեթը տես այստեղ

02.11.2023

Պարապմունք՝ 27

Թեմա՝ տրամաբանական խնդիրներ

Խնդիրները տես այստեղ Скачать

01․11․2023

Պարապմունք՝ 26

Թեմա՝ Չափման միավորներ 

Առաջադարանքները տես այստեղ 

31․10․2023

Պարապմունք 25

Առաջադրանքներ

20․10․2023

Պարապմունք 24

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=

26: 8=

45:12=

123:14=

569:100=

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

Պարապմունք՝ 23

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 29 =
  • 93 : 45 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 10 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 8 :
  2. Լրացրու՛ աղյուսակը։
  Արտադրիչ  242  ?  101
  Արտադրիչ  321  132  ?
  Արտադրյալ  ?  8712  3434
  1. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի59384571601372?
Բաժանարար356449?57
Թվերի քանորդ16??1450
Մնացորդ?13?706

18․10․2023

Պարապմունք 23

Շարունակում ենք նսխորդ Առաջադրանքների փաթեթը՝

Պարապմունք՝ 22

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Առաջադրանքների փաթեթ

17․10․2023

Պարապմունք՝ 21

Թեմայի ամփոփում

Առաջադրանքներ

13.10.2023

Պարապմունք՝ 20

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

  1. Երկու թվերի արտադրյալը 455 է, արտադրիչներից մեկը 13։ Գտի՛ր մյուս արտադրիչը։
  2. Գտի՛ր a բաղադրիչը․

ա) 45 · a = 495      բ) a · 65 = 520

գ) a : 36 = 432        դ) 5121 : a = 1707

  1. 3 բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 53 · (714 — 249) + 5166 : (5423 — 5381)

բ) 44 · (965+478) – 612 · (22313 ։ 53 — 421)

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 625 · 304          գ) 846 · 2003

բ) 798 · 965           դ) 642 · 704

12․10․2023

Պարապմունք 19

Թեմա՝ Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա

Առաջադրանքների փաթեթ՝ Word

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ․

1. Կատարի՛ր բաժանում 

  • 905:10=90(5մն.)
  • 560:100=5(60մն.)
  • 8701:1000=8(701մն.)
  • 704:10=
  • 601:10=
  • 604:100=
  • 940:100=
  • 754:100=
  • 873:100 =
  • 742 : 100 =
  • 5243:100=
  • 1548:1000 =
  • 9701:1000=
  • 5604:1000=
  • 24351:1000 =
  • 37375 : 1000 =
  • 65921 : 1000 =
  • 69673 : 1000 =
  • 7361:1000=
  • 63517:1000=
  • 26152:1000=

2․ Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

938:14=

Սյունակաձև 

93814

Ստուգում՝

x
+ 

540:15=

Սյունակաձև 

54015

Ստուգում՝

x
+ 

1332:111=

Սյունակաձև 

1332111

Ստուգում՝

x
+ 

1488:124=

Սյունակաձև 

1488124

Ստուգում՝

x
+ 

11․10․2023

Պարապմունք 18

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1. 4000 ։ (255 + 65 x 87 : 39) =

2. 45000 : (70 x 25 — 38400 : 24)=

3. 27600 : 12 — 142 x 25 : (324 + 176)=

Կատարի՛ր գործողությունները

36 օր 10 ժ — 6 օր 18 ժ =

22 ժ 30 ր — 4ժ 33 ր =

17 ր 5վ — 6ր 45 վ =

Լուծի՛ր

Լուծում։

Պատ․՝

10.10.2023
Պարապմունք՝ 1
7

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա

Առաջադրանքների փաթեթ

06․10․2023

Պարապմունք՝ 16

Առաջադրանքների փաթեթ

05․10․2023

Առաջադրանքներ Քան ակադեմիայում։

04.10.2023
Պարապմունք՝ 1
5

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։

Առաջադրանքների փաթեթը կկատարենք 2 դասաժամի ընթացքում

03․10․2023

Պարապմունք՝ 14

Ներբեռնում ենք այս Առաջադրանքների փաթեթը, կատարում և տեղադրում բլոգում:

28․09․2023

Պարապմունք՝ 13

Թեմա՝ Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով

Սիրելի սովորողներ մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Առաջադրանքներ՝ սեղմե՛ք այստեղ

Առաջադրանքները ներբեռնում ենք համակարգիչ և կատարում Word-ում, այնուհետև այդ ֆայլը տեղադրում բլոգում

27․09․2023

Պարապմունք՝ 12

Թեմա՝ Հանում։ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

Պարապմունք 11

Թեմա՝ Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

Պարապմունք 10

Թեմա՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։
● 485, 5, 487, 1478, 658
● 648, 478, 1584, 158647
● 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8
2․ Թվերը դասավորել աճման կարգով։
● 4784, 348, 4789, 14
● 147, 14, 1854, 256478, 147651

  1. Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին
    պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում
    շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ
    շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  2. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100
    տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։
    Որքա՞ն եկամուտ ստացվեց։
  3. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց
    նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից
    գոնե մեկը լինի դեղին։
    6․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ,
    իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է
    Աննան։
  4. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև
    գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ
    նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
  5. Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ
    ուղղանկյան պարագիծը:
  6. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ
    ծորակից 3 ժամում։

18․09․2023

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

Պարապմունք 9

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

ա)  5 x (532 — 483)=

60 x (4000 — 2676) + 748 =

62 x (4880: 80 – 244:4)=

2. Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ։

ա) 610 + 300 – 120 – 20 = 810

բ) 600 – 600 – 500 x 5 =100

3. Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդիրը։

ա) Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց  2տ 450 կգ  խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600 կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ։

բ) Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540 գրամ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գրամը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը։

4․ Հաշվի՛ր  15 սմ և 20 սմ կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

5․  Արտահայտի՛ր

  • Գրամներով

5 կգ,  7 կգ 500գ,   5ց,   5ց 12կգ 60գ

  • Կիլոգրամներով

12տ,   22տ 5ց,   25տ 7կգ,   4տ 5ց  62 կգ

14․09․2023

Պարապմունք  8

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

ա) 2184 – 725 + 96542- 7205=

1000 : 4 x 80 : 200 =

215 x 4 : 20 x 30 =

Հիշի՛ր

2. Արտահայտի՛ր

  • Միլիմետրերով
  • 5 սմ =
  • 7 մ =
  • 5 սմ 6մմ =
  • Մետրերով
  • 5 կմ =
  • 35 դմ =
  • 25 մ 7 սմ =

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a= 3200

ա) a + 308 -1654=

բ) 5 x a : 40 =

գ) a + 3208 – a =

դ) a : 40 x 64 =

4. Աննան մեկ շաբաթում  ավարտեց <<Փոքրիկ իշխանը>> գրքի ընթերցումը։ Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին՝ 9-ական էջ։ Քանի՞ էջից է կազմված <<Փոքրիկ իշխանը>> գիրքը։

5․ Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ։ Խնձորը 320գ-ով ավելի էր դեղձից։ Տանձը 120գ-ով քիչ էր դեղձից։ Հաշվի՛ր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է։

Լրացուցիչ

  • Պատասխանի՛ր հարցերին
  • Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 0 թվանշանը փոխարինվի 7-ով։
  • Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության երկրորդ կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 2-ով։
  • Տրված թվերը գրի՛ր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով․

1=

4=

 9=

 16=

 25=

 36=

 49=

13.09.2023

Պարապմունք 7

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

  • 5 մ
  • 35 դմ
  • 25մ 7 սմ
  • 4 մ 5 դմ 6 սմ
    • Մետրով
  • 5 կմ
  • 23 կմ 235 մ
  • 318 կմ 16 մ
  • 400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

12.09.2023

Պարապմունք՝ 6

Թեմա՝ Թվերի կցագրումը

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։ 
  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։ 
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
  • Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  • Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  • 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

Լրացուցիչ

1․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։

● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։

2. Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։


3․ Փորձի՛ր կռահել պատասխանները։
● Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։
● Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։


4․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

11.09.2023

Պարապմունք՝ 5

Թեմա՝ Թիվ և նրա բնութագրումը


1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625,
45752, 11125, 725228, 148674
● Քանի՞ նիշ ունի։
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
Օրինակ ՝ 4625
● Քանի՞ նիշ ունի։ 4
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ 6
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5


2․ Գրի՛ր թիվ, որն ունի
● 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր
● 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ
● 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ
Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր — 3241
3․ Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։ Հայկը
որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

07․ 08․ 2023

Պարապմունք 4

Թեմա՝ կրկնություն

1․ Լուծի՛ր խնդիրները։

  • 5 կգ կարտոֆիլի և 1 կգ սոխ գնելու համար հարկավոր է 1300 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կարտոֆիլը, եթե 1 կգ սոխն արժե 300 դրամ։

Լուծում

Պատ․՝

2․ Որքա՞ն գումար է հարկավոր 10-ական կիլոգրամ կարտոֆիլ և սոխ գնելու համար։

Լուծում

Պատ․՝

3․ Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր արժեքը։

  • 145 և 100 թվերի արտադրյալի և 10 -ի քանորդը։
  • 1540 և 2478 թվերի գումարի և 2750-ի տարբերությունը։
  • 4500 և 10 թվերի քանորդի և 550-ի գումարը։
  • 4900 և 900 թվերի տարբերության և 4900 և 100 թվերի քանորդի գումարը։
  • 54000 և 100 թվերի քանորդի և 10-ի արտադրյալը։
  • 250 և 100 թվերի արտադրյալի և 75000-ի գումարը։

4․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

  • 4500 ։ 10 + (5000 : 100 + 5) x 10 =
  • 6300 : 63 : (400 : 8 x 2) =

06․ 08․2023

Պարապմունք 3

Թեմա՝ Կրկնություն

1․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը

4197 + 568 =    
2981 + 398 =      

2․ Հետևյալ արտահայտությունները հաշվի՛ր միանգամից <<սյունակով>>․ 

1/ 56 + 73 + 89 =

2/ 469 + 491 + 408 =

3/ 72 + 89 + 17=

3․ Հանումը կատարի՛ր սյունակով և ստուգի՛ր արդյունքը․ 

1/ 728 — 389 =

2/ 951 — 309 =

3/ 4201 — 2507 = 

4․ Բազմապատկումը կատարիր սյունակվ և ստուգիր արդյունքը․ 

1/ 56 x 9=

2/ 93 x 2 =

3/ 216 x 6=

5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը և ստուգի՛ր 

1/ 385 ։ 7=

2/ 2656 ։ 4=

3/ 635 ։ 5=

6․ 67, 76, 18 թվերը տեղադրիր դատարկ վանդակներում այնպես, որ ստանաս քայլաշար՝ (67 + 76) x 18 արտահայտությունը հաշվելու համար։ Ո՞ր գույնի վանդակն է համապատասխանում գումարմանը, ո՞րը՝ բազմապատկմանը։ Պատասխանդ հիմնավորի՛ր և քննարկի՛ր դասընկերոջդ հետ։ 

05․08․2023

Թեմա՝ Կրկնություն

Պարապմունք 1

1․Հաշվիր արտահայտությունները՝ առանց <<սյունակով>> գրառելու․ 

47 * 8 =

197 * 6 =

2․ Առանց հաշվելու՝ կռահի՛ր, թե ի՞նչ նշաններ է անհրաժեշտ տեղադրել դատարկ վանդակներում․ 

3․Անվանի հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանն ապրել է 1928-2008 թվականներին, իսկ հռչակավոր ֆրանսիացի մաթեմատիկոս Էվարիստ Գալուան՝ 1811-1832 թվականներին։ Քանի՞ տարի Գալուան պակաս ապրել, քան Մերգելյանը։

            

Լուծում՝

Պատ․՝

4․ Լատինական տառերը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացվեն հավասարություններ․