4-րդ դասարան

Բարև իմ սիրելի աշակերտ։ Այս տարի ես կաշխատեմ քեզ հետ։

Իմ հասցեն՝ annapetrosyan@mskh.am

Իմ բլոգը՝ https://annapetrosyan214.wordpress.com/

Հեռավար աշխատող երեխաները։

ofelyamartirosyan1988@gmail.com

Դավիթ Ակիմյան — gohar-arm@mail.ru

Նատալի Գալստյան — natali-arevelq@mskh.am

Ալեքսանդր Վահրամյան —  lilitkhachatryan189@gmail.com

Լուիզա Հայրապետյան — luiza-arevelq@mskh.am

Էրիկ Մարգարյան — erik4@mskh.am

Էմիլ Մարգարյան — emil4@mskh.am

Հարգելի աշակերտներ և ծնողներ, խնդրում ենք կարդալ հեռավար դպրոցի կանոնները հետևյալ հղումով.

Դուք հրապարակում եք ձեր բոլոր աշխատանքները ձեր բլոգում և ուղարկում իմ էլ. հասցեն։

Թեմա՝ Կրկնություն

  1. 21; 14; 36; 65; 25; 52; 13; 31; 11; 5; 54; 18; 81; 27; 2; 108; 1; 29; 92; 14, 44; 35, 55; 40, 444; 48, 84, 2228, 166886, 2222, 5533 թվերից առանձնացրու՝

ա) զույգ թվերը։

բ) կենտ թվերը։

2․ Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։

3․ Ո՞րն է ամենամեծ  զույգ  միանիշ  թիվը։

4․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  երկնիշ  թիվը։

5․ Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։

6․ Ո՞րն է ամենափոքր զույգ եռանիշ  թիվը։

7․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  եռանիշ  թիվը։

8․ Համեմատի՛ր.

  • 3405 և 47809
  • 32005 և 22070
  • 27789 և 26789
  • 230204 և 234504

9․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

326‧12

3 2 6
x1 2

466·24

4 6 6
x2 4

865·531

8 6 5
x5 3 1

205·510

2 0 5
x5 1 0

Թեմա՝ Կոտորակ

1․ Տրված պատկերների ո՞ր մասն է ներկված վարդագույ գույնով՝

օրինակ՝

Ներկված է պատկերի 3/9 մասը, քանի որ քառակուսին բաժանել են 9 հավասար մասի և երկել նրա 3 մասը

2․ Գտի՛ր թվի նշված մասը

Օրինակ․ 35-ի 3/7 մասը 35։7×5= 25

ա․ 180-ի 5/9 մասը

բ․ 420-ի 56 մասը

գ․ 180-ի 5/9 մասը

դ․ 140-ի 5/7 մասը

ե․ 100-ի 5/5 մասը

3․ Լիլիթը կարդացել է 125 էջանոց գրքի 2/5 մասը։ Քանի՞ էջ է կարդացել Լիլիթը։

4․ Արփին լուծեց 15 հարցից բաղկացած առաջադրանքի 2/3 մասը։ Քանի՞ հարց լուծեց Արփին։

5․ Ալինան գնել է 600 գրամ կարագ։ Տորթի համար նա օգտագործեց ամբողջի 7/12 մասը։ Որքա՞ն կարգ մնաց։

Մասեր

  1. Գտիր թվի մասը
    50-ի 1/5-ը
    90-ի 1/9-ը
    34-ի 1/17-ը
    102-ի 1/3-ը
  2. Գտիր թիվը, որի
    1/5-ը 40 է
    1/8 -ը 30 է
    1/7-ը 28 է
    1/10-ը 180 է

Ժամանակի վերաբերյալ խնդիրներ

  1. Արփին սկսեց պատմվածք գրել առավոտյան ժամը  8:00-ին և ավարտեց գրելը առավոտյան ժամը 11:00-ին։ Որքա՞ն ժամանակում Արփին գրեց պատմվածքը։
  2. Ռամելան 27 րոպեում իր տնից ոտքով հասնում է գիտության թանգարան։ Նա թանգարան հասավ առավոտյան ժամը  9:39-ին։ Ի՞նչ ժամ էր ցույց տալիս ժամացույցը, երբ Ռամելան դուրս եկավ տնից։
  3. Ալիսն ու Լիան 48 րոպե սեղանի թենիս էին խաղում։ Նրանք ավարտեցին խաղալը առավոտյան ժամը 9:05 -ին։ Ի՞նչ ժամ էր ցույց տալիս ժամացույցը, երբ Ալիսն ու Լիան սկսեցին սեղանի թենիս խաղալ։
  4. Լիկային անհրաժեշտ է 50 րոպե հայրենագիտության նախագիծն ավարտելու համար։ Լիկան սկսեց իր նախագիծը ցերեկը ժամը 15:45-ին։ Ի՞նչ ժամ էր ցույց տալիս ժամացույցը, երբ Լիկան ավարտեց իր նախագիծը։
  5. Տիգրանը երեկոյան ժամը 4:08-ին, հեծանիվով շարժվեց դեպի ընկերոջ տուն և հասավ ժամը  4:22-ին։ Որքա՞ն ժամանակ Տիգրանը հեծանիվ վարեց։

Մաթեմատիկական ռեբուսներ

1․ աղյուս

կարմիր աղյուս =

մանուշակագույն աղյուս =

դեղին աղյուս =

կանաչ աղյուս =

2․ Խորանարդիկ

Փետրվար

Դեկտեմբեր

https://docs.google.com/document/d/1i92_NAP-yPoie0MuRsJkf8KX1KKG59OfQjbOd8ppRHU/edit?usp=sharing

Նոյեմբեր

https://docs.google.com/document/d/1FaCWavD9e2OD-Q3qCAX2T8V1vdWzU8ePULK1-k6bs5E/edit

Հոկտեմբեր

Դավիթ Ակիմյան

Լուիզա Հայրապետյան

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Պարապմունք 23

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=

26: 8=

45:12=

123:14=

569:100=

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

Պարապմունք՝ 22

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =
  • 38 : 14 =
  • 53 : 7 =
  • 81 : 29 =
  • 93 : 45 =
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 10 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 8 :
  2. Լրացրու՛ աղյուսակը։
  Արտադրիչ  242  ?  101
  Արտադրիչ  321  132  ?
  Արտադրյալ  ?  8712  3434
  1. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի59384571601372?
Բաժանարար356449?57
Թվերի քանորդ16??1450
Մնացորդ?13?706

Պարապմունք՝ 21

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Առաջադրանքների փաթեթ

Պարապմունք՝ 20

Թեմայի ամփոփում

Առաջադրանքներ

Պարապմունք՝ 19

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

  1. Երկու թվերի արտադրյալը 455 է, արտադրիչներից մեկը 13։ Գտի՛ր մյուս արտադրիչը։
  2. Գտի՛ր a բաղադրիչը․

ա) 45 · a = 495      բ) a · 65 = 520

գ) a : 36 = 432        դ) 5121 : a = 1707

  1. 3 բեռնատար մեքենա տեղափոխում էին 12տ 800կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3տ 240կգ, երկրորդում՝ 1տ 120կգ ավելի քան առաջինում։ Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում։
  2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 53 · (714 — 249) + 5166 : (5423 — 5381)

բ) 44 · (965+478) – 612 · (22313 ։ 53 — 421)

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

ա) 625 · 304          գ) 846 · 2003

բ) 798 · 965           դ) 642 · 704

Պարապմունք 18

Թեմա՝ Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա

Առաջադրանքների փաթեթ՝ Word

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ․

1. Կատարի՛ր բաժանում 

  • 905:10=90(5մն.)
  • 560:100=5(60մն.)
  • 8701:1000=8(701մն.)
  • 704:10=
  • 601:10=
  • 604:100=
  • 940:100=
  • 754:100=
  • 873:100 =
  • 742 : 100 =
  • 5243:100=
  • 1548:1000 =
  • 9701:1000=
  • 5604:1000=
  • 24351:1000 =
  • 37375 : 1000 =
  • 65921 : 1000 =
  • 69673 : 1000 =
  • 7361:1000=
  • 63517:1000=
  • 26152:1000=

2․ Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

938:14=

Սյունակաձև 

93814

Ստուգում՝

x
+ 

540:15=

Սյունակաձև 

54015

Ստուգում՝

x
+ 

1332:111=

Սյունակաձև 

1332111

Ստուգում՝

x
+ 

1488:124=

Սյունակաձև 

1488124

Ստուգում՝

x
+ 

Պարապմունք 17

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1. 4000 ։ (255 + 65 x 87 : 39) =

2. 45000 : (70 x 25 — 38400 : 24)=

3. 27600 : 12 — 142 x 25 : (324 + 176)=

Կատարի՛ր գործողությունները

36 օր 10 ժ — 6 օր 18 ժ =

22 ժ 30 ր — 4ժ 33 ր =

17 ր 5վ — 6ր 45 վ =

Լուծի՛ր

Լուծում։

Պատ․՝


Պարապմունք՝ 1
6

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա

Առաջադրանքների փաթեթ

Պարապմունք՝ 15

Առաջադրանքների փաթեթ

Պարապմունք՝ 14

Թեմա՝ Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։

Առաջադրանքների փաթեթը

Պարապմունք՝ 13

Թեմա՝ Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով

Ներբեռնում ենք այս Առաջադրանքների փաթեթը, կատարում և տեղադրում բլոգում:

Պարապմունք՝ 12

Թեմա՝ Հանում։ Հանման ստուգումը գումարումով

  1. Կատարիր հանումը և արդյունքը ստուգի՛ր գումարումով
  • 672 – 672
  • 90126 – 9008
  1. Գումարումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել հանումը.
  • 90000 – 7777 = 82223
  • 71587 – 42786 = 28801
  1. Գտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր գումարում.
  • * + 348 = 1250
  • * + 2436 = 5437
  • 467 + * = 6278
  1. Երեք թվերի գումարը 5418 է: Առաջինը 333-ով մեծ երկրորդից: Երկրորդը 444-ով փոքր է երրորդից: Որո՞նք են այդ թվերը:

Պարապմունք 11

Թեմա՝ Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

Սեպտեմբեր

Պարապմունք 10

Թեմա՝ Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։
● 485, 5, 487, 1478, 658
● 648, 478, 1584, 158647
● 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8
2․ Թվերը դասավորել աճման կարգով։
● 4784, 348, 4789, 14
● 147, 14, 1854, 256478, 147651

  1. Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին
    պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում
    շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ
    շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  2. Գրախանութն ստացավ 27 տուփ տետր, յուրաքանչյուրում 100
    տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրը վաճառվեց 1 հատը 30 դրամով։
    Որքա՞ն եկամուտ ստացվեց։
  3. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց
    նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից
    գոնե մեկը լինի դեղին։
    6․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ,
    իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է
    Աննան։
  4. Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև
    գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ
    նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
  5. Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ
    ուղղանկյան պարագիծը:
  6. Ծորակից 6 րոպեում հոսում է 12 լ ջուր։ Որքա՞ն ջուր է հոսում այդ
    ծորակից 3 ժամում։

Պարապմունք 9

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

ա)  5 x (532 — 483)=

60 x (4000 — 2676) + 748 =

62 x (4880: 80 – 244:4)=

2. Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ։

ա) 610 + 300 – 120 – 20 = 810

բ) 600 – 600 – 500 x 5 =100

3. Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդիրը։

ա) Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց  2տ 450 կգ  խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600 կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ։

բ) Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540 գրամ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գրամը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը։

4․ Հաշվի՛ր  15 սմ և 20 սմ կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

5․  Արտահայտի՛ր

  • Գրամներով

5 կգ,  7 կգ 500գ,   5ց,   5ց 12կգ 60գ

  • Կիլոգրամներով

12տ,   22տ 5ց,   25տ 7կգ,   4տ 5ց  62 կգ

Պարապմունք  8

Թեմա՝ Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

ա) 2184 – 725 + 96542- 7205=

1000 : 4 x 80 : 200 =

215 x 4 : 20 x 30 =

Հիշի՛ր

2. Արտահայտի՛ր

  • Միլիմետրերով
  • 5 սմ =
  • 7 մ =
  • 5 սմ 6մմ =
  • Մետրերով
  • 5 կմ =
  • 35 դմ =
  • 25 մ 7 սմ =

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a= 3200

ա) a + 308 -1654=

բ) 5 x a : 40 =

գ) a + 3208 – a =

դ) a : 40 x 64 =

4. Աննան մեկ շաբաթում  ավարտեց <<Փոքրիկ իշխանը>> գրքի ընթերցումը։ Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրերին՝ 9-ական էջ։ Քանի՞ էջից է կազմված <<Փոքրիկ իշխանը>> գիրքը։

5․ Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց խնձոր, տանձ և դեղձ։ Խնձորը 320գ-ով ավելի էր դեղձից։ Տանձը 120գ-ով քիչ էր դեղձից։ Հաշվի՛ր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է։

Լրացուցիչ

  • Պատասխանի՛ր հարցերին
  • Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 0 թվանշանը փոխարինվի 7-ով։
  • Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության երկրորդ կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 2-ով։
  • Տրված թվերը գրի՛ր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով․

1=

4=

 9=

 16=

 25=

 36=

 49=

Պարապմունք 7

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս:

Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:

1) Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:

2) Բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:

3) Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:

 Առաջադրանքներ

  1. Հաշվիր

 8592-657+124567-7025=

5100:5x 40:20=

33600:60:70×22=

  • Տրված թվերը ներկայացրե՛ք կարգային գումարելիների գումարի տեսքով

Օր. 576 = 5 h. + 7 տ. + 6 մ.

  • 24
  • 267
  • 3254
  • 10201
  • Արտահայտի՛ր

Սանտիմետրով

  • 5 մ
  • 35 դմ
  • 25մ 7 սմ
  • 4 մ 5 դմ 6 սմ
    • Մետրով
  • 5 կմ
  • 23 կմ 235 մ
  • 318 կմ 16 մ
  • 400 կմ 4 մ

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

Պարապմունք՝ 6

Թեմա՝ Թվերի կցագրումը

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։ 
  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։ 
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
  • Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  • Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  • 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

Լրացուցիչ

1․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։

● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։

2. Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։


3․ Փորձի՛ր կռահել պատասխանները։
● Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։
● Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։


4․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

Պարապմունք՝ 5

Թեմա՝ Թիվ և նրա բնութագրումը


1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625,
45752, 11125, 725228, 148674
● Քանի՞ նիշ ունի։
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
Օրինակ ՝ 4625
● Քանի՞ նիշ ունի։ 4
● Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4
● Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4
● Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ 6
● Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5


2․ Գրի՛ր թիվ, որն ունի
● 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր
● 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ
● 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ
Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր — 3241
3․ Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։ Հայկը
որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

Պարապմունք 4

Թեմա՝ կրկնություն

1․ Լուծի՛ր խնդիրները։

  • 5 կգ կարտոֆիլի և 1 կգ սոխ գնելու համար հարկավոր է 1300 դրամ։ Ինչքա՞ն արժե 1 կգ կարտոֆիլը, եթե 1 կգ սոխն արժե 300 դրամ։

Լուծում

Պատ․՝

2․ Որքա՞ն գումար է հարկավոր 10-ական կիլոգրամ կարտոֆիլ և սոխ գնելու համար։

Լուծում

Պատ․՝

3․ Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր արժեքը։

  • 145 և 100 թվերի արտադրյալի և 10 -ի քանորդը։
  • 1540 և 2478 թվերի գումարի և 2750-ի տարբերությունը։
  • 4500 և 10 թվերի քանորդի և 550-ի գումարը։
  • 4900 և 900 թվերի տարբերության և 4900 և 100 թվերի քանորդի գումարը։
  • 54000 և 100 թվերի քանորդի և 10-ի արտադրյալը։
  • 250 և 100 թվերի արտադրյալի և 75000-ի գումարը։

4․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

  • 4500 ։ 10 + (5000 : 100 + 5) x 10 =
  • 6300 : 63 : (400 : 8 x 2) =

Պարապմունք 3

Թեմա՝ Կրկնություն

1․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը

4197 + 568 =    
2981 + 398 =      

2․ Հետևյալ արտահայտությունները հաշվի՛ր միանգամից <<սյունակով>>․ 

1/ 56 + 73 + 89 =

2/ 469 + 491 + 408 =

3/ 72 + 89 + 17=

3․ Հանումը կատարի՛ր սյունակով և ստուգի՛ր արդյունքը․ 

1/ 728 — 389 =

2/ 951 — 309 =

3/ 4201 — 2507 = 

4․ Բազմապատկումը կատարիր սյունակվ և ստուգիր արդյունքը․ 

1/ 56 x 9=

2/ 93 x 2 =

3/ 216 x 6=

5. Հաշվի՛ր արտահայտության արժեքը և ստուգի՛ր 

1/ 385 ։ 7=

2/ 2656 ։ 4=

3/ 635 ։ 5=

6․ 67, 76, 18 թվերը տեղադրիր դատարկ վանդակներում այնպես, որ ստանաս քայլաշար՝ (67 + 76) x 18 արտահայտությունը հաշվելու համար։ Ո՞ր գույնի վանդակն է համապատասխանում գումարմանը, ո՞րը՝ բազմապատկմանը։ Պատասխանդ հիմնավորի՛ր և քննարկի՛ր դասընկերոջդ հետ։ 

Պարապմունք 1

Թեմա՝ Կրկնություն

1․Հաշվիր արտահայտությունները՝ առանց <<սյունակով>> գրառելու․ 

47 * 8 =

197 * 6 =

2․ Առանց հաշվելու՝ կռահի՛ր, թե ի՞նչ նշաններ է անհրաժեշտ տեղադրել դատարկ վանդակներում․ 

3․Անվանի հայ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանն ապրել է 1928-2008 թվականներին, իսկ հռչակավոր ֆրանսիացի մաթեմատիկոս Էվարիստ Գալուան՝ 1811-1832 թվականներին։ Քանի՞ տարի Գալուան պակաս ապրել, քան Մերգելյանը։

Լուծում՝

Պատ․՝

4․ Լատինական տառերը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացվեն հավասարություններ․