Ֆլեշմոբի խնդիրներ

 1․Անին հաշվեց 1-ից 10 բնական թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 2-ից 11 բնական թվերի գումարը։ Պարզե՛ք, թե ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց և որքանով։

2․ Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է իր վերջին թվանշանից:

3․ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե էջերի համարակալումը սկսվում է  համար 3-ով և ավարտվում է  27-ով, ընդ որում,  գրքում պոկված էջեր չկան։

4․ Նարեկն օրական ուտում է երկու պաղպաղակ, իսկ Աշոտը օրական՝ մեկ պաղպաղակ։ Նրանք միասին մեկ շաբաթում քանի՞ պաղպաղակ կուտեն։

5․ Քոլեջի հյուրատանը կա հինգ սենյակ։ Սենյակներից երկուսը  ունեն 4 մահճակալ, իսկ մնացածը  սենյակները՝ 3 մահճակալ։ Ամենաշատը քանի՞ մարդ կարող է տեղավորվել հյուրատանը, եթե բոլոր մահճակալները մեկտեղանոց են։

6․ Բերքահավաքին երեք ընկերներ հավաքում էին կեռաս, խնձոր և սալոր։ Ընկերներից Աշոտը ո՛չ սալոր հավաքեց, ո՛չ կեռաս, Գեղամը՝ ո՛չ  կեռաս, ո՛չ խնձոր:  Ո՞ր մրգից հավաքեց երրորդ ընկերը ։

7․ Նարեն պահարանի  հինգ դարակներում փորձում է գրքերը դասավորել այնպես, որ  յուրաքանչյուր  դարակում տեղավորվեն տարբեր քանակով գրքեր։ Ամենաքիչը քանի՞ գիրք նա կկարողանա դասավորել բոլոր դարակներում միասին։

8․ Այս տարի ամառային ճամբարը սկսվել է մայիսի 29-ին և տևելու է 12 օր։ Ամսվա ո՞ր օրը կավարտվի  ամառային ճամբարը։

9․ Հայկը երկու անգամ գնացել է Արատես։ Առաջին անգամ նա Արատեսում  մնացել է 3 օր, իսկ երկրորդ անգամ՝ 2 օրով ավելի։ Ընդամենը քանի՞ օր է նա մնացել Արատեսում։

10․ Արեգը Արամին տվեց 20 դրամ, արդյունքում՝ նրանցից ամեն մեկն ունեցավ 100 դրամ։ Սկզբում յուրաքանչյուրը քանի՞ դրամ ուներ։

11. Մարիամը նկարում է գույնզգույն գնդակներ հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, կանաչ,  կապույտ և դեղին,  այդպես շարունակ: Ի՞նչ գույնի է 21-րդ գնդակը։

12. Անին, Վարդանը, Արան և Լիլիթը միասին կերան 16 ծիրան։ Անին ու Լիլիթը կերան հավասար քանակությամբ ծիրան։ Արան կերավ ամենշատը՝ 5 ծիրան, իսկ Վարդանը՝ ամենաքիչը։ Քանի՞ ծիրան կերավ Վարդանը։

13. ․ Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։

14. Պապիկի տան ցանկապատը կազմված է 24 տախտակներից։ Պապիկը յուրաքանչյուր տախտակ ներկում է հետևյալ հերթականությամբ՝ կանաչ, կապույտ, դեղին, այդպես շարունակ։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ տախտակ եղավ։

15. Սանդուխքը  15 աստիճան ունի։ Ո՞ր աստիճանին կանգնի Նարեկը, որ գտնվի մեջտեղում։

16. Լողի մրցույթին մասնակցեց երեք խումբ, յուրաքանչյուր խմբից 6 մասնակից։  Մասնակիցներից 5-ը մրցանակ ստացան։ Քանի՞սը մրցանակ չստացան։