Ճամբարային 3-րդ օր

Օրը սկսեցինք մեր ավանդական ու շատ հավես ընդհանուր պարապմունքով, որից հետո իմ շատ սիրելի ճամբարականների հետ շտապեցինք ինժեներատեխնիկական ստեղծագործության լաբարատորիա։

Այնտեղ ծանոթացան տեղի արդեն պատրաստի մակետների, մեխանիզմներին և այլ աշխատանքների, որոնք պատրաստվել էին այլ սովորողների թեթև ձեռքով։

Ըկեր Գնելի հետ պատրաստեցինք մեր անվանատառերով հուշանվերներ և մեր աչքով տեսանք, թե ինչպես է լինում այդ գործընթացը։ Ընթացքում նաև փորձեցինք խաղալ տրամաբանական խաղեր, որոնք էլի սովորողների կողմից էր նախագծվել։

Աշխատելուց բացի նաև զվարճացանք, քանի որ ընկեր Արմանի և ընկերների ստեղծած կրակ մեխանիզմը կարողանում էր երգել, ու կրակը շարվում էր երգի ռիթմին համահունչ, որը շատ զվարճացրեց բոլորիս։

Այնուհետև շտապեցինք դպրոց, քանի որ աշակերտները պետք է զբաղվեին իրենց սիրած գործով, մարզվեին և խաղային դահլիճում։

Տեսանյութ

Օրն ավարտեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականների ընդունելությամբ՝ ընկեր Ջուլիետայի խմբին։ Ճամբարականները նախ ծանոթացան դպրոցին, վ երնատան տոնածառին։ Իսկ հետո միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք հսկա-թզուկ, շաղգամ-կաղամբ, լուսանկարվեցինք և ուրախ հրաժեշտ տվեցինք միմյան։