Ճամբարային 7-րդ օր

Օրը ինչպես միշտ սկսում ենք ընդհանուր պարապմունքով, ինչ անեք կամ չանենք ընդհանուր պարապմունքը հա կա ու կա։

Այնուհետև սովորեղների հետ մի քանի խնդիրներ քննարկելուց հետո տեղափոխվեցինք 3-3 դասարան՝ ըկեր Անահիտի ջոկատ, սովորողների հնետ խաղ-վիկտորինա կազմակերպելու և scratch ծրագրի հետ մի փոքր ծանոթացնելու համար։ Շատ հետաքրքիր ստացվեց։

Այնուհետև ընկեր Լիլիթի հետ երգեցինք մի քանի երգեր, ինչպես նաև սովորեցինք նոր երգ, որը ճամբարականներիս մոտ ստացվեց հիասքանչ։ Այնուհետև շարունակեցինք դիտել <<Չարլին և շոկոլադի գործարանը>> ֆիլմը, որը կիսատ էինք թողել։

Իսկ վերջում օրը ամփոփեցինք մեր բլոգներում և մի փոքր քննարկեցինք վաղվա Ջրվեժի անտառապարկ ճամփորդության վերաբերյալ մի քանի հարցեր։