Մաթեմատիկայի ընտրությամբ խումբ

28․04․2024

Չափումներ

Երկարության, լայնության չափում, կշռի, ժամանակի չափում, արագության, մակերեսի ու պարագծի հաշվումներ։

22․04․2024

Ա-1         է-7             Խ-13             Ճ -19                     Չ -25                       

 Տ-31      և-37

Բ-2        Ը-8             Ծ-14              Մ -20                     Պ -26                        

Ր-32     Օ-38
Գ-3        Թ-9             Կ-15              Յ -21                      Ջ -27                     

ՈՒ-33   Ֆ-39
Դ-4       Ժ-10            Հ-16               Ն -22                      Ռ -28                    

Ց-34
Ե-5        Ի-11           Ձ-17                Շ- 23                      Ս-29                       

Փ-35
Զ-6        Լ-12            Ղ-18               Ո -24                      Վ-30                        

Ք-36

Լուծելով այս խնդիրները՝   կգուշակես՝  ինչ բառ է թաքնված վերջում:
1. Գտի՛ր այն թիվը, որն  ինքն իրենով  բազմապատկելիս կամ ինքն իրեն գումարելիս՝  արդյունքը չի փոխվում`______:
2.Թվի ամենափոքր բաժանարարն է` ___:
3.Քառակուսու պարագիծը 128 սմ է, ինչի՞ է հավասար  կողմի երկարությունը:
4. Գտի՛ր այն ամենափոքր պարզ թիվը, որի թվանշանների գումարը 10  է,և 5-ի   բաժանելիս՝ ստացվում է 2 մնացորդ:
5.Ի՞նչ թվանշանով կվերջանա արտահայտության արժեքը`
         26x36x46- 25×35=
6. Հաշվի՛ր արտահայտության արժեքը`
      2017-  5x (299+98)

7.   Գտնելով օրինաչափությունը՝  նշի՛ր հաջորդ թիվը.
       2, 5, 10, 17, 26, ___

Այստեղ լրացրու’  7 հարցերի պատասխանները.
  _____  _____  _______  _______   ________   ________   _________

Այժմ գտի’ր յուրաքանչյուր թվին  համապատասխանող  տառը ( վերը նշված աղյուսակից) :
Ի՞նչ   ստացվեց`_______________________________________________:


Նույն ձևով հորինի՛ր առաջադրանքներ,  որի արդյունքում կստանաս քո  անունը, տե՛ս օրինակը`
Ռուբեն Մովսիսյան:


 

16․04․2024

Math-o-Mir ծրագիր

15.04․2024

Խնդիրներ

1․ Քանի՞ եռանկյուն կա նկարում

2. 1-ից մինչև 20 թվերի միջև քանի՞ պարզ թիվ կա։

3․ Հաշվել արտահայտության արժեքը․

((70-55): 5+7) : (60:5-7)

4. Ես մտապահեցի մի թիվ, հետո նրան ավելացրի 5, ստացած թիվը բաժանեցի 5-ի, արդյունքից հանեցի 5 և այն, ինչ ստացվեց, բազմապատկեցի 5-ով։ Ստացա 55։ Ի՞նչ թիվ էի մտապահել։

5․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

6․ Վերցված է մի թիվ։ եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ թիվը։

10․04․2024

  1. Ինչպիսի՞ պատկեր պետք է նկարել ?-ի փոխարեն:
1

2. Պատկերված քառակուսու դատարկ վանդակները լրացրու՛ այնպիսի թվերով, որպեսզի ստացվի մոգական քառակուսի։

 57
1  
   

3. Փակագծերը դի՛ր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն։

ա․ 4500 ։ 300 – 40  5 – 48 = 0

բ․ 5600 ։ 700 – 40 x 7 – 280 = 8

գ․ 3200 ։ 40 + 20 x 8 – 800 = 0

դ․ 7200 ։ 900 – 40 x 7 – 200 =0

3. Նարինջը խանութում վաճառվում է երեք տեակի տուփերով, որոնք պարունակում են 5, 9 կամ 10-ական հատ նարինջ: Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 հատ նարինջ: Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի:

4. Ի՞նչ թվով պետք է փոխարինել ?-ը:

2

5. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի՞ մասի է բաժանվել այն:

6. Ավելացրու՛ հաջորդ  թվերից մի քանիսը.
7, 10, 9, 10, 11, 10, …

08․04․2024

  1. Հայր և որդի 2 ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքնչյուրը։
  2. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարը:
  3. Դերձակն ունի 20 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։
  4. 2մ 40սմ երկարությամբ ձողից պատրաստեցին ուղղանկյուն, որի երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից: Որքա՞ն է այդ ուղղանկյան երկարությունը:
  5. Ո՞ր 4 տառանոց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ։
  6. Հինգ 3-ով ստացիր 37։
  7. Հինգ 3-ով ստացիր 31։
  8. Հինգ հատ 5-ով ստացիր 100։
  9. Գտի՛ր անհրաժեշտ թիվը:
2
  1. Ի՞նչ թիվ պետք է գրել ծխնելույզի վրա ?-ի փոխարեն:
1

01․04․2024

Բանավոր հաշիվ:

Լուծում ենք խնդիրներ  <<Պատանի մաթեմատիկոս>>  օլիմպիադայից:
1. Գրված են 1, 2, 3,…, 98, 99 թվերը: Քանի՞հատ 5 թվանշանէգրված: 
2. Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռք սեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռք սեղմում եղավ:
3. Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՛ր այդ թվերի գումարը: 
4. Քանի՞ 0-ով է վերջանում առաջին 2013 հատ պարզ թվերի արտադրյալը:

5.Արկղում եղած խնձորների թիվը եռանիշ է: Հայտնի է, որ այդ խնձորները կարելի է հավասարապես բաժանել թե՛ 2,  թե՛ 3  և թե՛ 5  երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասարապես բաժանել 4 երեխաների միջև: Նվազագույնը քանի՞ խնձոր կա արկղում:
6. 2012 հատ բնական թվերի գումարը հավասար է 2013-ի: Գտի°ր այդ թվերի արտադրյալը:
Լրացուցիչ:
Երեխան 8 լուցկու հատիկով մի անգամ կառուցեց քառակուսի, իսկ մյուս անգամ` ուղղանկյուն, որը քառակուսի չէ: Քանի՞ անգամ է այդ քառակուսու մակերեսի եռապատիկը մեծ ուղղանկյան մակերեսի կրկնապատիկից:

20.03.2024

https://wordleplay.com/ru/math-wordle

18.03.2024

1.Անիի մոտ կա 3 հատ 500 դրամանոց մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է։ Նա գիտի, որ կեղծը թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս պետք է գտնի կեղծ մետաղադրամը Անին։


2. 500 դրամանոց 7 մետաղադրամներից մեկը կեղծ է և թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի երկու կշռումով որոշի՛ր կեղծը։


3. Մարտի 8-ի առթիվ Լիլիթը 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Եվան վարդերի համար որքա՞ն վճարեց։


4. Շենքի ամեն հարկում կա երեք բնակարան։ 21-րդ բնակարանը ո՞ր հարկում է։


5.   5 հարկանի բազմամուտք շենքի երկրորդ հարկում ո՞ր համարի բնակարաններն են, եթե ամեն հարկում կա 4 բնակարան, իսկ շենք ունի 100 բնակարան։


6. Աշոտն ունի երկու անգամ ավելի քարտեր, քան Ռաֆայելը։ Միասին ունեն 27 քարտ։ Ամեն մեկը քանի՞ քարտ ունի։


7. Լեոն ունի 4 անգամ շատ ընկույզ, քան Հայկը։ Նրանք միասին ունեն 65 ընկույզ։ Ամեն մեկը քանի՞սն ունի։

10․03․2024

Գարնանային խաղ վիկտորինա

06․03․2024

Առաջարկում են սովորողները․ փետրվարի ֆլեշմոբի խնդիրների վերլուծություն

04․03․2024

1. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով, (առանց կրկնության) որ 1 թվանշանը միշտ լինի 2-ից աջ:

2. Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է: Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3 կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4 երեխաների: Ամենաշատը քանի խնձոր կա զամբյուղում:

3. Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

4. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

Սիրելի սովորող արդեն քիչ թե շատ ծանոթ ես կոտորակներին, արի միասին փորձենք հաղթահարել այս խաղը՝ https://www.mathplayground.com/bingo-fractions-on-number-line.html։

Մասեր՝ https://www.mathplayground.com/fraction_forest_part1.html։

27․02․2024

Մաթեմատիկական ռեբուսներ

Խնդիրներ

Այժմ, նրանց միջև տեղադրելով «+» կամ «-» նշան՝ ստացիր 100։

2․ Տեղափոխելով ընդամենը մեկ լուցկու հատիկ` ստացիր ճիշտ հավասարում։

26․02․2024

  1. 13 վարպետը տունը 130 օրում կառուցեցին։ Նույն աշխատանքը 26 վարպետները քանի՞ օրում կանեին։
  2. 26 ամանորյա նվերի համար 9620 դրամ վճարեցին։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։
  3. 3 հավը 3 օրում 3 ձու է ածում։ 6 հավը 6 օրում քանի՞ ձու կածեն։
  4. Հայրն ու որդին միասին 90 տարեկան են։ Երբ որդին ծնվեց, հայրը 30 տարեկան էր։ Որոշիր յուրաքանչյուրի տարիքը։
  5. Հայրն ու որդին միասին 81 տարեկան են, և հայրը որդուց երկու անգամ մեծ է։ Նրանց տարիքները որոշիր։
  6. 45 տեղանոց վագոնի 5/9 մասը զբաղված է։ Վագոնում քանի՞ ազատ տեղ կա։
  7. Զբոսաշրջիկը 24 կմ անցավ, որն ամբողջ ճանապարհի 2/3-ն էր։ Ամբողջ ճանապարհը քանի՞ կմ էր։
  8. Ավանդույթի համաձայն, «Քանի՞ աշակերտ է ձեր դպրոց հաճախում» հարցին Պյութագորասը պատասխանել է. «Աշակերտներիս կեսը մաթեմատիկա է ուսումնասիրում, քառորդը՝ երաժշտություն, յոթերորդ մասը լուռ է մնում, և 3 կին էլ կան»։ Կարո՞ղ ես որոշել՝ Պյութագորասը քանի աշակերտ ուներ։
  9. Հայրը որդուց 4 անգամ մեծ է, իսկ նրանց տարիքների գումարը 50 է։ Քանի՞ տարի հետո հայրը որդուց 3 անգամ մեծ կլինի։

20.02.2024

Առաջադրանքները տե՛ս այստեղ

19.02.2024

Ըստ գույների և տրաամաբանության հերթականությամբ դասավորիր բառերն ու նախադասությունները և կկարդաս միջնադարյան հայ հայտնի հասարակական գործիչ, առակագի Մխիթար Գոշի առակներից մեկը։

որովհետև թագավորի պատկեր կար վրան

Նա իր անձը թագավոր էր կոչում,

վրա ևս։

14․02․2024

Օլիմպիական խնդիրներ լուծել 1, 3, 4, 5, 6 խնդիրներ

12.02.2024

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

7․02․2024

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
  2. Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց
    գումարը լինի 363:
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը180 է։
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը 432 է։
  5. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  6. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
  8. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  9. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    10.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։
    Որո՞նք են այդ թվերը։

Խնդիրներ ֆլեշմոբների

  1. Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
  2. Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:
  3. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:

05․02․2024

1․ Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին։

2․ Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը:

3․ Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջհամար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

4․ Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

5․ Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը:

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

7․ Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։

8. Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն էամենամեծ քառակուսու մակերեսը։

31.01.2024

Ծանոթացում Google forms— հետ

Տարաներով խնդիրներ

29․01․2024

Լուծում ենք ճամբարային ֆլեշմոբի Առաջին մակարդակ

13.12.2023

Բլոգային աշխատանք

Բանավոր հաշվարկ

Մաթեմատիկական խաղ

11․12․2023

Տրամաբանական խնդիրներ

  1. Գտի՛ր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։
  2. Ո՞րն է այն թիվը, որ 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, մնացորդում 6:
  3. Անիի մտապահած թիվը 8- բաժանելիս առաջանում է 4 մնացորդ։ Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է։ Ո՞ր թիվն է մտապահել Անին
  4. 1 2 3 4 5 գրության մեջ դի՛ր գործողության նշաններ և փակագծեր այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի 84:
  5. Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։

ա) Քանի՞ տարով է եղբայրը փոքր Գոհարից։

բ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ տարով մեծ կլինի եղբորից։

գ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ անգամ մեծ կլինի եղբորից։

դ) 15 տարի հետո եղբայրը քանի՞ տարով փոքր կլինի Գոհարից

Խաղ մոգական քառակուսի` 3×3 չափի

Խաղ մոգական քառակուսի՝ 4×4 չափի

06․12․2023

Շարունակում ենք նախորդ դասի խնդիրների ստեղծում

04․12․2023

Շարունակում ենք նախորդ դասի խնդիրների ստեղծում

29․11․2023

Նշված առաջադրանքները նախատեսված են 4 դասընթացի համար

1․ Կազմել ամանորյա առնվազն 5 խնդիր

2․ Ստեղծել այդ խնդիրներով վիկտորինա

27․11․2023

Պարապմունք 19

Խաղ ռուսերենը շատ սիրող աշակերտների համար

Բանավոր հաշվարկ

Սովորողի առաջարկությամբ կատարում ենք ուշադրության կենտրոնացման խաղ

 Ստեղծագործ մաթեմատիկները օնլայն ուսումնական խաղ

22․11․2023

Պարապմունք 18.
Բանավոր հաշվարկ:
Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացի’ր հավասարություն`
555=5
11111=100
666=30
333=30
2222=111
22222=28
9999=100
99999=10
9999=20
55555=100
555=4
555=0
5555=16
555=30
222=24

Մաթեմատիկական խաղ, հղումը տե՛ս  այստեղ

13.11.2023

Պարապմունք 17

Մաթեմատիկական խաղ՝ https://www.primefactorisation.com/frogpuzzle/

Ինտերակտիվ մոդելներ:

1. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

2. Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

3. Տարոնը ունի կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու դեղին փուչիկները 20 հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13, իսկ կարմիր ու սպիտակ փուչիկները՝ 17։ Քանի՞ կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ ունի Տարոնը։

4. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

5. Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

6. Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

08.11.2033

Պարապմունք 16

Բանավոր հաշվարկ:
Արագ հաշվարկ՝ խաղ:
Մաթեմատիկական ֆուբուկիներ:
Տեղադրիր 1-9 թվանշաններն այնպես, որ յուրաքանրյուր տողում գրված թվերի և յուրաքանչյուր սյունակում գրված թվերի գումարը համապատասխանաբար հավասար լինի տողի և սյունի վերջում գրված թվին:

06․11․2023

Պարապմունք 15

Սիրելի՛ աշակերտ, արի՛ վերհիշենք բազմապատկման աղյուսակը

Անցիր հղումով, խաղա և վերհիշիր․ https://www.mathplayground.com/ASB_PenguinJumpMultiplication.html

https://www.mathsisfun.com/numbers/math-trainer-multiply.html

Իսկ հիմա փորձիր դուրս գալ լաբիրինթից․ https://www.mathplayground.com/mathman.html

01․11․2023

Պարապմունք 14

Ծանոթանալ https://www.jigsawplanet.com/ ծրագրի հետ։

Հավաքել ցանկացած նկարով փազլ։

Պարապմունք 13

Թեմա՝ Մոգական քառակուսիներ

https://sudoku.com/
Աշխատանք առաջին մակարդակ
Աշխատանք երկրորդ մակարդակ

Պարապմունք 12

Բանավոր հաշվարկ:
Առաջադրանքներ:

1.Գծիր 3×3 աղյուսակ, ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել աղյուսակը, որ հարևան քառակուսիները ներկված լինեն տարբեր գույներով (ընդհանուր գագաթ ունեցող քառակուսիները համարվում են հարևան քառակուսիներ):

 2. Գծիր 8×8 աղյուսակ, ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել աղյուսակը, որ հարևան քառակուսիները ներկված լինեն տարբեր գույներով (ընդհանուր գագաթ ունեցող քառակուսիները համարվում են հարևան քառակուսիներ):

 3.Փորձիր երեք վանդակ գծել այնպես, որ ցանկացած երկու վանդակ, որոնք ունեն ընդհանուր մաս, ներկված լինեն տարբեր գույնով:
  ա/ Գծիր այնպես, որ օգտագործես մեկ գույն:
  բ/ Գծիր այնպես, որ օգտագործես երկու տարբեր գույն:
 գ/ Գծիր այնպես, որ օգտագործես երեք տարբեր գույն:

  4.Աղյուսակի քառակուսիներն ուզում ենք ներկել` օգտագործելով A, B, C և D գույներն այնպես, որ հարևան քառակուսիները ներկված լինեն տարբեր գույներով (ընդհանուր գագաթ ունեցող քառակուսիները համարվում են հարևան քառակուսիներ): Քառակուսիներից մի քանիսի  գույները ցույց են տրված նկարում: Ի՞նչ գույն կարող է ունենալ նշված քառակուսին, տես նկարը`

Լրացուցիչ առաջադրանք

5.   Հորինիր նմանատիպ խնդիրներ, տեղադրիր բլոգում:

Պարապմունք 11

Բանավոր հաշիվ:
https://www.mathgametime.com/games/building-blocks-logic-game

Առաջադրանքներ:
ա/ Ընտրի’ր երկու տարբեր գույներ պատկերները ներկելու համար:
Ներկի’ր  paint ծրագրով յուրաքանչյուր պատկեր երկու գույնով այնպես, որ նկարի ցանկացած 2 մաս, որոնք ունեն ընդհանուր կետեր, ներկված լինեն տարբեր գույներով:

բ/.Նկարի’ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր լինի ներկել երկու տարբեր գույներով:
գ/Նկարի’ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր չլինի ներկել երկու տարբեր գույներով:
ե/Նկարի’ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր լինի ներկել երեք  տարբեր գույներով:

դ/ Յուրաքանչյուր պատկեր գունավորելու համար, իրարից տարբեր ամենաքիչը քանի  գույն պետք է օգտագործել:

Պարապմունք 10

Խաղերի ստեղծում Quizz ծրագրով

Ստեղծի՛ր՝ https://quizizz.com/admin

Խաղա՛՝ https://quizizz.com/join

Պարապմունք 9

Խաղերի ստեղծում Quizz ծրագրով

Ստեղծի՛ր՝ https://quizizz.com/admin

Խաղա՛՝ https://quizizz.com/join

Պարապմունք 8

Խաղերի ստեղծում Kahoot ծրագրով

Ստեղծի՛ր՝ https://kahoot.com/

Խաղա՝ https://kahoot.it/?deviceId=zyIZSbVhl30HkFZmzJ11nV&sessionId=1697047009398

Պարապմունք 7

Խաղերի ստեղծում Kahoot ծրագրով

Ստեղծի՛ր՝ https://kahoot.com/

Խաղա՝ https://kahoot.it/?deviceId=zyIZSbVhl30HkFZmzJ11nV&sessionId=1697047009398

Պարապմունք 6

 1․Անին հաշվեց 1-ից 10 բնական թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 2-ից 11 բնական թվերի գումարը։ Պարզե՛ք, թե ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց և որքանով։

2․ Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է իր վերջին թվանշանից:

3․ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե էջերի համարակալումը սկսվում է  համար 3-ով և ավարտվում է  27-ով, ընդ որում,  գրքում պոկված էջեր չկան։

4․ Նարեկն օրական ուտում է երկու պաղպաղակ, իսկ Աշոտը օրական՝ մեկ պաղպաղակ։ Նրանք միասին մեկ շաբաթում քանի՞ պաղպաղակ կուտեն։

5․ Քոլեջի հյուրատանը կա հինգ սենյակ։ Սենյակներից երկուսը  ունեն 4 մահճակալ, իսկ մնացածը  սենյակները՝ 3 մահճակալ։ Ամենաշատը քանի՞ մարդ կարող է տեղավորվել հյուրատանը, եթե բոլոր մահճակալները մեկտեղանոց են։

Պարապմունք 5

6․ Բերքահավաքին երեք ընկերներ հավաքում էին կեռաս, խնձոր և սալոր։ Ընկերներից Աշոտը ո՛չ սալոր հավաքեց, ո՛չ կեռաս, Գեղամը՝ ո՛չ  կեռաս, ո՛չ խնձոր:  Ո՞ր մրգից հավաքեց երրորդ ընկերը ։

7․ Նարեն պահարանի  հինգ դարակներում փորձում է գրքերը դասավորել այնպես, որ  յուրաքանչյուր  դարակում տեղավորվեն տարբեր քանակով գրքեր։ Ամենաքիչը քանի՞ գիրք նա կկարողանա դասավորել բոլոր դարակներում միասին։

8․ Այս տարի ամառային ճամբարը սկսվել է մայիսի 29-ին և տևելու է 12 օր։ Ամսվա ո՞ր օրը կավարտվի  ամառային ճամբարը։

9․ Հայկը երկու անգամ գնացել է Արատես։ Առաջին անգամ նա Արատեսում  մնացել է 3 օր, իսկ երկրորդ անգամ՝ 2 օրով ավելի։ Ընդամենը քանի՞ օր է նա մնացել Արատեսում։

10․ Արեգը Արամին տվեց 20 դրամ, արդյունքում՝ նրանցից ամեն մեկն ունեցավ 100 դրամ։ Սկզբում յուրաքանչյուրը քանի՞ դրամ ուներ։

Պարապմունք 4

11. Մարիամը նկարում է գույնզգույն գնդակներ հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, կանաչ,  կապույտ և դեղին,  այդպես շարունակ: Ի՞նչ գույնի է 21-րդ գնդակը։

12. Անին, Վարդանը, Արան և Լիլիթը միասին կերան 16 ծիրան։ Անին ու Լիլիթը կերան հավասար քանակությամբ ծիրան։ Արան կերավ ամենշատը՝ 5 ծիրան, իսկ Վարդանը՝ ամենաքիչը։ Քանի՞ ծիրան կերավ Վարդանը։

13. ․ Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։

14. Պապիկի տան ցանկապատը կազմված է 24 տախտակներից։ Պապիկը յուրաքանչյուր տախտակ ներկում է հետևյալ հերթականությամբ՝ կանաչ, կապույտ, դեղին, այդպես շարունակ։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ տախտակ եղավ։

15. Սանդուխքը  15 աստիճան ունի։ Ո՞ր աստիճանին կանգնի Նարեկը, որ գտնվի մեջտեղում։

16. Լողի մրցույթին մասնակցեց երեք խումբ, յուրաքանչյուր խմբից 6 մասնակից։  Մասնակիցներից 5-ը մրցանակ ստացան։ Քանի՞սը մրցանակ չստացան։

Պարապմունք 3

Բանավոր հաշվարկ․ Առաջադրում են նաև սովորողները

Պարապմունք 2

1․ Ուղղանկյան լայնությունը 24  սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է   լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

2․ 3.Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա  կողմի երկարությունը 7 դմ է։

3. Քառակուսու պարագիծը 24  սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու  մակերեսը։

4․ Քառակուսու 3 կողմերի գումարը 18  սմ է։ Որքա՞ն է այդ   քառակուսու մակերեսը։

5․ Հաշվի՛ր 15սմ, 14սմ, 16սմ և 17սմ կողմերով քառանկյան   պարագիծը։ (Գծել քառանկյուն Power Point-ում)։

Պարապմունք 1

Մակերեսի և պարագծի հաշվում դպրոցի բակում