Հունվարյան ճամբար 10-րդ օր

Այսօր այցելեցինք Հարավային դպրոց-պարտեզ, որտեղ մեզ սպասում էր թատրոն ավտոբուսը։ Դպրոց գնացինք քայլքով, իսկ ճանապարհին գուշակում էինք հանելուկներ։ Դպրոց հասնելուն պես մեզ դիմավորեց ընկեր Անին՝ թատրոն-ավտոբուսի գաղափար ստեղծողը։

Ավտոբուսում մեզ սպասում էին մի խումբ սովորողներ, ովքեր խաղալու էին ներկայացումը, ինչպես նաև սովորորողներ, ովքեր պետք է դիտեին։

Ընկեր Անին տվեց ներկայացման ազդարարը և ներկայացումը սկսվեց։ Սովորողների համար շատ հետաքրքիր էր, և ես ինքս հիացած էի, քանի որ ներկայացումները ոչ միայն հայերեն էին, այլ նաև անգլերեն, որը ղեկավարում էր ընկեր Աննան։

Հայերեն դիտեցինք <<Պոչատ աղվեսը>>, իսկ անգլերեն <<The big elephant>>-ը։ Ներկայացումը նաև ուսուցողական էր, քանի որ դիտող աշակերտները ակտիվ ներգրավված էին քննարկումներին, ինչպես նաև կազմակերպվեց հարց ու պատասխան։

Ավելի պատկերավոր տեսայութուն՝