Մուտքի ճամբար

Միցիո Կակու «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի»

Նյութում ներկայացվում է համաշխարհային հռչակ ունեցող ֆիզիկոս Միցիո Կակուի հարցազրույցը «Դրամի իշխանություն»պարբերականին։ Նա ասում էր,որ շուտով կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի։ Համակարգիչներն ու «Google Glass » ակնոցները կփոխարկվեն շատ փոքր ոսպնյակների, որոնք հնարավորություն կտան ներբեռնելու մեծ տեղեկություն։Դա թույլ կտա աշակերտներին համացանցում հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան և կարիք չի լինի գլուխը ծանրաբեռնել ոչ պետքական ինֆորմացիայով։ Իսկ այն հարցին,որ այդ դեպքում դասավանդողների կարիք չի լինի, Միցիո Կակուն պատասխանել է, որ մարդիկ ավելի ինքնավար կդառնան և պատասխանատու կլինեն իրենց կյանքի համար։ Իսկ եթե խորհրդի կարիք ունենան կստեղծվի, օրինակ, «խելացի» պատ, որին ցանկացած հարց տալով կստանան անհրաժեշտ ինֆորմացիա։ Մարդիկ կանցնեն առցանց ուսուցման և կզբաղվեն ինքնակրթությամբ։ Իսկ նրանք,ովքեր կհաճախեն համալսարաններ կհամարվեն ձախողակ, քանի որ չեն կարողացել ինքնուրույն կազմակերպել իրենց ուսումը։ Փոքրիկների համար,ովքեր չեն կարողանում զբաղվել ինքնակրթությամբ, կստեղծվեն մեծ խաղեր,որոնք կանցկացվեն հատուկ նախապատրաստված տարածքներում։

Ես համամիտ եմ մեծ ուսոցչի հետ, որ ժամանակի ընթացքում կստեղծվեն համակարգչային ծրագրեր, որոնք կփոխարինեն տարբեր բնագավառների տարբեր մասնագետներին։ Ինչպես նա է ասում, պետք է լինել ճկուն, ժամանակի հետ քայլող, որպեսզի դիմանաս տեխնոլոգիական հզոր զարգացմանը։

Оставьте комментарий