Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Ինչո՞ւ կարկատենք մի համակարգ, որն անկախ մտածողությունը ոչնչացնելուն է ուղղված։ 

Նախ նշեմ, որ հեղինակը հոդվածում խոսում է տարբեր ժամանակների և տարբեր երկրների դպրոցական համակարգերի մասին։

Հեղինակը խոսում է լավագույն երկիր համարվող Շվեդիայի դպրոցական համակարգի մասին, որտեղ անիմաստ են համարում երեխաներին յոթ տարեկանը չլրացած ներառել դպրոցական համակարգի մեջ։ Հետաքրքիր և ապշեցնող փաստ ևս նշվեց հեղինակի կողմից, որը հետևյալն էր․<< Ուսուցիչներին և թերապևտներին աշխատանքով ապահովելն ուղղակի չարժե, ասում են շվեդները, եթե արդյունքը հիվանդ և ոչ լիարժեք երեխաներն են, որոնց այնքան էլ հեշտ չէ վերադարձնել  նորմալ վիճակի>>: Այսինքն այն երեխաները, ովքեր ի վերուստ ունեն որևէ առանձնահատկություն, այս երկրում համարում են անիմաստ ժամանակ կամ գումար վատնել նրանց վրա։

Եվ ասյսպես տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, ստեղծվում են դպրոցներ, որոնց համար նպատակ չի եղել ակադեմիական գիտելիքների ստեղծումը, քննադատական մտածողության զարգացումը, այլ <<Բանակի հնազանդ զինվորներ.
Հանքերի հնազանդ աշխատողներ.
Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ.
Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ.
Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում>>։

Այսինքն երեխան որպես ինքնուրույն անհատ չի ձևավորվել դպրոցում։ Դաստիարարակվել է որպես հնազանդ և ենթարկվող անձ՝ ոչ մտավոր կարողություններով։

Սակայն այս ամենը, մենք չպետք է թողնենք ներխուժի մեր դպրոցական համակարգի մեջ։ Մեր նպատակը չպետք է լինի ստեղծել սդանտարտ մտածող, սեփական կարծիքը երբեք չբարձրաձայնող, բանավիճել չկարողացող անհատ։ Ընդհակառակը, պիտի ստեղծենք այնպիսի անհատներ, ովքեր ունեն սեփական կարծիքը, կկարողանան հստակ արտահայտել իրենց կարծիքը և հանդես կգան սեփական նախաձեռնություններով։

Եվ համամիտ եմ, որ պետք է տալ ընտրության հնարավարություն․․․