Մուտքի ճամբար

Միխայիլ Պոստնիկով. Ապագայի թեքումով դպրոցը

Ժամանակակից դպրոցներում ակադեմիական գիտելիքներից բացի, ուրիշ ոչինչ չեն սովորեցնում, սակայն կան արժեքներ, կարողունակություններ, որոնք անհրաժեշտ են եւս սովորեցնել աշակերտներին։

Համամիտ եմ այն մտքի հետ, որ կան բանաձեւեր, թեորեմներ, դասեր, որոնց աշակերտները առօրյա կյանքում երբեք էլ չեն բախվում, բայց դրանք իմանալ անհրաժեշտություն է, այսինքն ես համամիտ եմ գաղափարի հետ, որ դրանք կարելի է անցնել մեկ ժամով եւ սեւեռվել այլ կարողունակությունների զարգացման, ֆիզիկակակն կուլտուրայի, գեղագիտության, էթիկայի կաննորի տիրապետման եւ նմանատիպ շատ այլ կարեւոր կողմերի զարգացման վրա, որոնք երեխային հետագայում շատ կօգնեն նոր կյանք մտնելիս եւ այդպես բոլոր երեխաները կսիրեն դպրոցը եւ կհասկանան ինչի համար են այդտեղ գտնվում։

Համամիտ չեմ հետեւյալ գաղափարի հետ. <<Տխրահռչակ տնային հանձնարարությունները պետք է չլինեն>>։ Միշտ դեմ եմ եղել տնային հանձնարարություն չտալուն, պարզապես դա նույնպես պետք է լինի աշակերտին հաճելի, օրինակ փոքրիկ հետազություն կամ թիմային ինչ-որ աշխատանք:

Այո, բուհական համակարգերում եւս պետք է լինի փոփոխություն եւ շատ դուր եկավ տեքստում արված առաջարկը:

Բալային համակարգով կատարվող ընդունելության կարգը չի ապահովվում ճիշտ կադրերի ընտրություն, սակայն նման փոփոխություն կատարելը բավականին բարդ եւ երկար աշխատանք պահանջող գործընթաց է։

Оставьте комментарий