Ճամբարային 4-րդ օր

Ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք խաղալ սեղանի խաղ՝ լոտո։ Որից հետո ունեինք շատ կարևոր գործ, պետք է զբաղվեինք տարածքի մաքրությամբ։ Այս գործընթացը ևս զվարճալի էր մեզ համար, քանի որ և՛ դրսում եղանք, և՛ լավ գործ արեցինք, ինչպես ասում է Վիկտորյան պլպլան բնություն ապահովեցինք մեզ համար։

Իսկ տարածքը մաքրապատելուց հետո էլի հավես գործ կար անելու, կինոդիտում, բայց այս անգամ ոչ թե դպրոցում, այլ Կինոհայաստանում։ Իսկ ի՞նչ ենք դիտել․․․․ Այոոոո ․ «Բրեմենյան երաժիշտները» ֆիլմը, որը շատ զվարճալի էր և հետաքրքիր։