Մուտքի ճամբար

Բորիս Բիմ-Բադի, Ինչու՞ եւ ինչ ենք սովորեցնում դպրոցում հոդված

Ես կարծում եմ ուսուցիչը իրավունք չունի դատելու կամ մահապատժի ենթարկելու աշակերտին։  Ուսուցիչը պետք է հասկանա աշակերտին, լսի եւ փորձի տանել իր հետեւից՝ անհատական մոտեցումներով։ 

Համամիտ եմ. ուսուցիչները չեն փորձում ստեղծել միջառրկայական կապեր, օրվա դասերը չեն կապում աշակերտի առօրյա կյանքի հետ եւ ցույց չեն տալիս աշակերտին, թե դա կյանքում  իրնց ինչին պետք կգա, որը աշակերտին ստիպում է չսովորել, քանի որ նրանք կարծում են այն ինչ սովորում են իրենց երբեք էլ պետք չի գալու (2 տարվա աշխատանքային փորձս դա է փաստում)։ 

Դպրոցական եւ դասարանային միջավայրը պետք է լինի այնպիսին, որ աշակերտը մեծ ցանկություն ունենա դպրոց գալու, ոչ մի երեխա երբեք չպետք է ենթարկվի բուլինգի, որը ցանկացած հետեւանք կարող է թողնել յուրաքանչյուր աշակերտի թե՛ ներկայի, թե՛ ապագայի վրա, իսկ այդ երեւույթը դպրոցում առավելագույնս կարող է վերահսկել ուսուցիչը։ 

Պետք է աշակերտին օրվա նյութը մատուցել դյուրին, չպետք է շատ կառչած մնալ դասագրքերին, քանի որ շատ դեպքերում հնարավոր է նյութը ներկայացնել կարճ եւ հասկանալի, այնինչ դասագրքերում ներկայացվում է երկար տեքստերով, որը վիզուալ միանգամից վանում է աշակերտին։ Մտքի հետ համաձայն եմ.<<Պեդանտ դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլեւ դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաեւ այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ>>։ 

 Աշակերտին պետք է թույլ տալ ստեղծագործել, մտածել, վերլուծել, ոչ թե սպասել նրանից դասագրքային զուտ պատասխան, որը մի քանի օր հետո մոռացվելու է։ Այսպես մենք կունենանք ստեղծագործող սերունդ։ 

Оставьте комментарий