Մուտքի ճամբար

Ինձ համար առաջին մուտք/Օր 1

22.08.2023

Օրվա սկզբին մասնակցեցինք մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, որը ինձ համար նոր էր եւ իրականում շատ մոտիվացնող։

Օրվա ընթացքում կատարեցինք բակի մաքրման աշխատանք, որը շատ հաճելի էր, քանի որ սիրում եմ զբաղվել բնության մաքրապատումով։

Հանդիպեցինք ընկեր Մ. Սիմոնյանի հետ, քննարկեցինք մանկավարժական մի շարք կարեւոր եւ հետաքրքիր հարցեր, ինչպես նաեւ ունեցանք ազատ ժամանակ սեփական մտքերն արտահայտելու համար. նախապես տրված նյութի շուրջ։

Հանդիպեցինք ընկեր Լ. Փաշայանի հետ, ով ծանոթացրեց համալիր ընդունվելու կարգի հետ եւ պատասխանեց բոլորի հարցերին։

Իսկ վերջում ունեցանք հետաքրքիր սեսիա, որի ընթացքում ձեռք բերեցինք լուսանկարչական մի քանի կարեւոր հմտություններ։

Оставьте комментарий