Без рубрики

2023-2024 ուսումնական պլանի կատարողական

Այս ուսումնական տարում դասավանդել եմ մաթեմատիկա 4-րդ և 5-րդ դասարաններում, ինչպես նաև մաթեմատիկայի ընտրության խմբում, ինչպես նաև հեռավար սովորողներին։

Ընդհանուր պարապմունքներին սովորողների հետ երգում եմ, պարում, իսկ բացի դրանից նաև հետևում եմ, որպեսզի այդ ընթացքում աղմուկ չլինի, հիմնականում լինում եմ 5-րդ դասարանցիների խմբերում։

Այս ուսումնական ընթացքում ունեցել ենք եռօրյա, երկօրյա և մեկօրյա ճամփորդություններ։

Այն ինչ նախատեսված է ծրագրով հասցրել ենք ուսումնասիրել։

Մասնակցում ենք մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերին։

Ընտրության խմբի սովորողների հետ թարգմանում, հորինում ենք խնդիրներ ֆլեշմոբի առաջադրում են սովորողները բաժնի համար խնդիրներ։ Խաղում ենք մաթեմատիկական խաղեր, ծանոթանում ենք տարբեր խաղ-վիկտորինաների հետ և ստեղծում վիկտորինաներ, ինչպես նաև լուծում ենք հետաքրքրաշարժ խնդիրներ։

Սովորել ենք խաղ-վիկտորինաներ կազմելու ծրագրեր, որոնք դասընթացները ավելի հետաքրքիր են դարձնում։

Հեռավար սովորողների համար կազել եմ ամենամսյա փաթեթներ և աշխատել ենք այդ փաթեթներով։

Ի՞նչը չի ստացվել

Դպրոցի ինտերնետը երբեմն խաթարվում է և դասը անցկացնելը գրեթե դառնում է անհնարին։

Շատ սովորողներ համակարգիչը օգտագործում են ոչ նպատակային։

Սովորողներից շատերը ֆլեշմոբերը չեն կատարում։

Оставьте комментарий