Без рубрики

Մենթորի հետ աշխատանք

Հունվարյան մենթորական աշխատանքը տարբերվում էր նախորդներից, քանի որ նոր ուսումնական շրջան էր, ինձ համար անծանոթ։ Նախ վերջնական նայելով իմ ճամբարի նախագիծը սկսեցինք ուսումնական շրջանը, որի ընթացքում պարբերաբար մենթորս՝ Սմբատը, այցելում էր ինձ։ Ներկայացնում ուսումնական շրջանի առանձնահատկությունները, ստուգատեսների բովանդակությունները, մասնակցություն ձևերը և այլն։ Միասին կազմել ենք ճամփորդական նախագծեր, որոնցից օրինակ IQ կենտրոն ճամփորդությունս, որի ընթացքում նա ինձ վստահեց իր մի խումբ ճամբարականներին։ Մանրամասն բացատրեց ինչպես պայմանավորվել տրանսպորտի հետ, սովորողների խումբը ինչպես ընտրել և այլն։ Նաև միասին կազմել ենք իմ երկրորդ ուսումնական շրջանի ամփոփումը։

Оставьте комментарий