Без рубрики

Ուսուցողական զվարճանք ստեղծագործական լաբարատորիայում

Հետաքրքրաշարժ մաթեմը ջոկատի սովորողները այցելեցին ինժեներատեխնիկական ստեղծագործության լաբարատորիա, որտեղ ծանոթացան տեղի արդեն պատրաստի մակետների, մեխանիզմներին և այլ աշխատանքների, որոնք պատրաստվել էին այլ սովորողների թեթև ձեռքով։

Ըկեր Գնելի հետ պատրաստեցինք մեր անվանատառերով հուշանվերներ և մեր աչքով տեսանք, թե ինչպես է լինում այդ գործընթացը։ Ընթացքում նաև փորձեցինք խաղալ տրամաբանական խաղեր, որոնք էլի սովորողների կողմից էր նախագծվել։

Աշխատելուց բացի նաև զվարճացանք, քանի որ ընկեր Արմանի և ընկերների ստեղծած կրակ մեխանիզմը կարողանում էր երգել, ու կրակը շարվում էր երգի ռիթմին համահունչ, որը շատ զվարճացրեց բոլորիս։

Оставьте комментарий