Без рубрики

Աշխատանք մենթորի հետ․ Դեկտեմբեր

Դեկտեմբեր ամսվա մեջ մենթորիս՝ Սմբատ Պետրոսյանի հետ աշխատանքը սկսվեց եռօրյա ուսումնական ճամփորդությամբ՝ դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Ես առաջին անգամ էի սովորողների հետ գիշերակացով ճամփորդում՝ հատկապես Արատեսի դպրական կենտրոն, որտեղ դեռ բազամթիվ անգամներ բախտ կունենամ սովորողների մեծ ու փոքր խմբերի ճամփորդություններ ղեկավարալ։ Նախ սովորեցի ինչպես պետք է ծրագրի հայտ գրեմ, իսկ հետո ներկայացնեմ։ Սովորեցի դեպի Արատես գնացող ճանապարհը և վայրերը որտեղ արժե ճանապարհորդելիս կանգ առնել։ Ինպես երեխաներին բաշխել սենյակներում և ինչպես հետաքրքիր և արդյունավետ ժամանց կազմակերպել ճամբարականների համար և շատ այլ կարևոր բաներ։

Երկրորդ կարևոր քայլը եղավ երկրորդ ուսումնական շրջանի նախագծի կազմումը։ Իսկ շուտով կամփոփենք առաջին ուսումնական շրջանը՝ լրացնելով նաև ամփոփաթերթերը և աճի բնութագրերը։ Համատեղ աշխատանք շատ արդյունավետ եմ համարում և շնորհակալ եմ մենթորիցս իր բարեխիղճ աշխատանքի և ցանկացած հարցում աջակից լինելու համար։

Оставьте комментарий