Без рубрики

Սովորող — սովորեցնող ծրագիր Արմինե Գոգինյանի հետ

Kahoot ծրագրի գիտելիքների փոխանակում

Արևելյան դպրոցի մաթեմատիկայի և հայրենագիտության ընտրության խմբերում ներառված 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ միասին իրականացրեցինք Kahoot.com և Quizziz․com ծրագրի գիտելիքների փոխանակում։

Մաթեմատիկայի խմբի սովորողները ծանոթացել էին ծրագրերին և կազմակերպել էին խաղ-վիկտորինա մաթեմատիկական հարցերով։ Իսկ այս անգամ սովորողները գնացին հայրենագետների մոտ, իրենց գիտելիքները փոխանցելու համար։

Ամենասկզբում ես, որպես մաթեմատիկա խմբի ղեկավար աշակերտներին ներակայցրեցի խաղի կանոնները և այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ են իմանալ նախքան խաղը սկսելը։ Հետո Kahoot ծրագրով ստեղծած իմ խաղ-վիկտորիանան խաղացինք, որպեսզի ավելի լավ պատկերացնեին խաղը։

Այնուհետև մաթեմատիկները օգնեցին հայրենագետների նախ բացել հաշիվ և մուտք գործել ծրագրեր, այնուհետև հայրենագետների արդեն պատրաստի հարցերով ստեղծեցին խաղ-վիկտորինաներ և վերջում խաղացին միասին։

Ծրագրի արդյունքում մաթեմատիկների ամրապնդեցին և վերհիշեցին իրենց սովորածը, իսկ հայրենագետները ծանոթացան ծրագրերի հետ, որոնք նրանց օգտակար կլինեն բոլոր դասընթացների ժամանակ։

Оставьте комментарий