Без рубрики

<Ծեսի կազմակերպման ինչն ու ինչպեսը> հոդվածի մասին

«Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերնդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Պատմության ընթացքում կազմավորվել են մի քանի այդպիսի միջոցներ կամ ձևեր: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ նշանային են, խորհրդանշական և չունեն նպատակագործնական բնույթ: Մարդաբան Մ. Դուգլեսը ծեսը սահմանում է որպես գործողությունների տիպեր, որոնք ծառայում են հավատքի արտահայտման համար, կամ էլ որոշակի խորհրդանշական համակարգերին պատկանելու ձևեր են: «Ծես» հասկացության տակ սովորաբար ենթադրվում է ստանդարտ, հաստատուն գործունեության հետևողականությունը, որն ունի արարողական բնույթ:

Կարդացի Գևորգ Հակոբյանի Ծեսի, ծիսակարգի գործընթացը՝ ազգագրական նյութերով  հոդվածը։

Հոդվածում հեղինակը նախ տարբեր հեղինակների մեջբերումներ էր կատարում, թե ինչ է ծեսը։ Ներկայացվում էր ծեսի կարևորությունը և նշանակությունը։ Հոդվածում գեղեցիկ տեսանյութերով, որոքն իրականացվել են կրթահամալիրում, ներկայացվում է, թե ինչ ծեսեր կան հայկական մշակույթում։

Յուրաքանչյուր ծես ունի իր նշանակությունը և հստակ գործողությունները, որոնք գրեթե բոլորի մոտ իրականացվում են նույն ծեսի իրականացման ժամանակ։ Օրինակ, Զատկի տոնին բոլորի տներում ներկում են ձվեր։

Սակայն կան ծիսական շատ գործունեություններ, որոնց մասին ոչ բոլորս գիտեն, իսկ այս հոդվածում հեղինակը պատմում է դրանց մասին։

Հոդվածում նաև ներկայացվում է կրթահամալիրում ծիսական արարողությունների կազմակերպման նպատակը, կազմակերպման ձևերը, մասնակիցների շրջանակները, թե ինչ խնդիր է լուծվում այդ ծեսը իրականացնելիս և նման այլ հարցեր, որոնք կառաջանան երբ փորձենք որևէ ծիսկան արարողություն կազմակերպել։

Հոդվածը բավականին երկար էր, սակայն շատ կարևոր, ուսուցանող և հետաքրքիր էր, քանի որ համեմված էր տեսանյութերով, որոնք ևս ուսուցանող էին։

Оставьте комментарий