Без рубрики

Կարծիք հոդվածի մասին

Մաթեմատիկան խոհանոցում

Լիանա Հակոբյանը այս հոդվածում ներկայացնում է խոհանոցում մաթեմատիկյաի կարևորության և դերի մասին։ Այսինքն, եթե ունենք որևէ թխվածքի բաղադրատոմս, թխվածքը թխելու համար մեզ անհրաժեշտ կլինի իմանալ կոտորակներ, մասեր, հարաբերություններ, չափման միավորներ․։

Հոդվածում օրինակներով ցույց է տրվում, թե ինչպես են այդ թեմաները առընչվում խոհանոցում այս կամ այն ուտեստի պատրաստման ժամանակ։
Ներկայացվում է նաև, թե ինչպես կարող ենք բաղադրատոմսերում համամասնություններ փոփոխել։ Օրինակ, եթե, ըստ բաղադրատոմսի, մեզ անհրաժեշտ է 5 ձու, իսկ մենք ունենք 3-ը։ Ի՞նչ պետք է անել այդ դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր բաղադրատոմսերը բերել մեկ միավորի։

Այս օրինակներով կարելի է աշակերտներին ցույց տալ մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում։ Ինչպես նաև պատասխանել նրանց այն հարցին, որը միշտ հնչեցնում են․ <<Իսկ սա մեզ կյանքում, որտե՞ղ է պետք գալու>>։

Եթե լինի հնարավոր, կազմակերպել դաս, որի ընթացքում աշակերտները կիրառելով այս թեմաները կպատրաստեն որևէ ուտելիքհենց դասի ընթացքում, թեման ավելի լավ կյուրացվի, ինչպես նաև դասը կդառնա ավելի հետաքրքիր։

Оставьте комментарий