Մուտքի ճամբար

Պայքար

Այսօր կյանքումս առաջին անգամ գնացի արշավի։

Անկեղծ ասած սկզբից ինձ ներշնչում էի, որ հիվանդանամ ու չգնամ։ Դե հա, իրականում հիմար մտքեր էին ու կամքիս ուժը հաղթեց ու գնացի։

Արշավը սկսեցինք Քարի լճից, որն իսկական հրաշք էր։

Հետո սկսում ես բարձրանալ, բարձրանալ ու էլի բարձրանալ։ Չեմ թաքցնի բավականին դժվար էր իմձ համար։

Իրականում, ճանապարհին ունենենում ես բազմազան զգացողություններ՝ հիացմունք, զարմանք, ուժասպառություն, հետ դառնալու կամ որ ամենավատն է, պարզապես տեղում մնալու ցանկություն։ Բայց իրավունք չունես..

Այս տեսակ ճանապարհորդությունները ուղղակի չեն, դրանք մարդու մեջ մեծացնում են կամքի ուժը։ Պիտի քեզ ստիպես, համոզես, որ հետ դառնալու կամ տեղում մնալու իրավունք չունես։

Իմ կյանքի կարգախոսն է. Եթե սկսում ես, պիտի գնաս մինչեւ վերջ, առանց հետ նայելու։

Երկար տանջանքից ու պայքարից հետո ես արդեն վերեւում եմ։

Իջնելը ինձ համար բավականին դյուրին էր ու հաճելի, երբ վայելոգմ ես բնության ամսահմանափակությունն ու սառն ու թարմ օդը։ Դա ինձ համար ամեն ինչ արժե։

Հետ վերադարձա մեծ էներգիայով ու բարձր տրամադրությամբ, որովհետեւ բնության գրկից անհնար է վատ տրամադրությամբ հետ դառնալ։ 💐

Оставьте комментарий